Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 25-ին, ժամը՝ 14-ին, Հայաստանի գրողների միության «Պոեզիայի պուրակ»-ում տեղի կունենա գրական ցերեկույթ՝ «Աշնանային երգեր» խորագրով: (ՀԳՄ պոեզիայի բաժանմունք)

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի23-ին, ժամը՝ 14-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա արձակագիր Զորայր Խալափյանի «Այսքան բան» գրքի շնորհանդեսը: (Հայաստանի գրողների միության արձակի և հրապարակախոսության բաժանմունք)

Կարդալ ավելին

Ալեքսան Գոմցյանի «Երկունք» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:

Հոկտեմբերի 18ին ՀԳմ կլոր սրահում տեղի ունեցավ Ալեքսան Գոմցյանի «Երկունք» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Միջոցառումը վարում էր ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: Ելույթ ունեցան Հովհաննես Այվազյանը(«Հայկական հանրագիտարան»-ի խմբագիր), Անահիտ Տարոնցին(գրքի խմբագիր), Արմենակ Ղազինյանը(բանաստեղծ),Պետրոս Դեմիրճյանը(ՀԳՄ քարտուղար), Ներսես Սիմոնյանը(Հեշտիայի դպրոցի նախկին տնօրեն )Հովհաննես Մարիկյանը(Ջավախք): Բանաստեղծությունների ընթերցումեվ հանդես եկավ ասմունքող Գայանե Սամվելյանը: […]

Կարդալ ավելին

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85 ամյակը

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85 ամյակի միջոցառումներին մասնակցելու համար Երևան են ժամանել միջազգային մանկապատանեկան գրականության լավագույն դեմքեր՝IBBY-ի ղեկավար Լիզ Փեյջը(Շվեյցարիա), պարսիկ մանկագիր, Անդերսենի մրցանակակիր Ֆարհադ Հասանզադեն(Իրան), Միլանի ազգային գրադարանի երաժշտական ֆոնդի ղեկավար Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին(Իտալիա) և IBBY-ի փոխնախագահ Ալի Ալ Շեմարին (Արաբական Միացյալ Էմիրություններ): Այսօր՝ հոկտեմբերի 19-ին Հայաստանի գրողների միությունը հյուրընկալեց մանկապատանեկան գրականության վերոնշյալ […]

Կարդալ ավելին

Մտավորականները ծաղիկներ խոնարհեցին Ավետիք Իսահակյանի շիրիմին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի մահվան 60-րդ տարելիցը լրացավ հոկտեմբերի 17-ին: Այդ կապակցությամբ բազմաթիվ մտավորականներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին գրողին` Կոմիտասի այգու պանթեոնում ծաղիկներ խոնարհելով Իսահակյանի շիրիմին: «Իսահակյանի նման մեծերը միայն ֆիզիկապես են մեռնում: Նա իր ստեղծագործություններով հավերժ կլինի հայ ժողովրդի կողքին: Իսահակյանը մեզ է թողել մի ժառանգություն, […]

Կարդալ ավելին

Բանաստեղծ, արձակագիր Ժաննա Աբրահամյանի գրքերի շնորհանդեսը

Հոկտեմբերի 15-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր Ժաննա Աբրահամյանի «Վասն հոգու» և «Ձմեռ պապիկն ու տղան » գրքերի շնորհանդեսը: Բացման խոսքով ելույթ ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան Արմեն Ավանեսյանը, Անուշ Վարդանյանը, Վրեժ Սարուխանյանը, Էդվարդ Խաչիկյանը, Արևշատ Ավագյանը, Հովսեփ Նալբանդյանը(ԱՄՆ): Երաժշտական ելույթով հանդես եկավ բանաստեղծ, երգահան Արսեն Համբարյանը: Միջոցառման վերջում խոսք ասաց […]

Կարդալ ավելին

Հոկտեմբերի 13-ին Օշականում ամփոփվեց ՀԳՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի համատեղ «Կանթեղ» թարգմանական գրականության մրցանակաբաշխությունը:

Հոկտեմբերի 13-ին Օշականում ամփոփվեց ՀԳՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի համատեղ «Կանթեղ» թարգմանական գրականության մրցանակաբաշխությունը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց տոնի խորհուրդը և «Կանթեղ» մրցանակաբաշխության պատմությունը: Մրցանակների արժանացան թարգմանիչներ՝ Սոֆի Ավագյանը, Հրաչյա Բայրամյանը, Հովհաննես Այվազյանը և Խորեն Գասպարյանը: Ելույթ ունեցան մրցանակակիրները: Կարինե Աշուղյանը, Լևոն Բլբուլյանը, Շանթ Մկրտչյանը, Արտավազդ Նազարյանը ընթերցեցին իրենց թարգմանությունները… Գրողները խոնարհվեցին Մեսրոպ […]

Կարդալ ավելին

Գրքերի շնորհանդես

Հոկտեմբերի 10-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ«Թագավորական հեքիաթ»(4 հեղինակ՝ Անուշ Վարդանյան, Օլգա Դարյան, Սոնյա Ստրալեցկիենե և Սուսաննա Հովհաննիսյան) և արձակագիր, բանաստեղծ Սաթենիկ Ղազարյանի «Արկած+ Արկած» գրքերի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան Անուշ Վարդանյանը(բանաստեղծ, մանկագիր), Սուրեն Մուրադյանը(բանաստեղծ),Արտեմ Հարությունյանը(բանաստեղծ, թարգմանիչ), Նորայր Ղազարյանը(գրականագետ) և ՀՀ Կոտայքի մարզի Քաղսիի մանկապարտեզի տնօրեն Զեմֆիրա Մկրտչյանը: […]

Կարդալ ավելին

ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐԻ

ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐԻ 2018 թ. հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում Երևանում իր մահկանացուն կնքեց արձակագիր (ՀԳՄ անդամ 1997-ից) Անտոնինա Մահարին։ Նա ծնվել է 1923 թ. դեկտեմբերի 29-ին Վիլնյուսում (Լիտվա)։ Վիլնյուսի համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետի ուսանողուհի, անկախ Լիտվայի համար պայքարող ընդհատակյա կազմակերպության անդամ Անտոնինա Պավլիտայտեն, անցնելով ստալինյան բռնատիրության ճանապարհով՝ բանտ, աքսոր, հեռավոր Սիբիրում հանդիպում է հայ անվանի գրող […]

Կարդալ ավելին

ՏՈՒՆԴԱՐՁ ԵՐԿՈՒ ՄՐՑԱՆԱԿՈՎ

ՏՈՒՆԴԱՐՁ ԵՐԿՈՒ ՄՐՑԱՆԱԿՈՎ Ռուսագիր անվանի բանաստեղծ Բախիտժան Կանապյանովի երկլեզու ժողովածուի թարգմանությունն առիթ դարձավ Գագիկ Դավթյանին հրավիրելու օգոստոսի 24-ից 31-ը Աստանայում կայացած Պոեզիայի առաջին միջազգային բանաստեղծական օրերին: Ղազախստանի մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո Գրողների միության կազմակերպած օրերը նվիրված էին Ղազախստանի նոր մայրաքաղաքի 20-ամյակին: Երկրում հայտնի ղազախ բանաստեղծների հետ միասին շաբաթի հյուրերն էին Հայաստանը, Լեհաստանը, […]

Կարդալ ավելին