“Уйти. Остаться. Жить” հանդիպում անթոլոգիայի կազմողների հետ

Մարտի 19-ին՝ ժամը 14-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա հանդիպում սույն անթոլոգիայի կազմողների հետ

Մարտի 19-ին՝ ժամը 14-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա հանդիպում սույն անթոլոգիայի կազմողների հետ

ԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ Մարտի 6-ին կլոր սրահում տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության անդամների «Գրական տեղեկատու»-ի շնորհանդեսը: Տեղեկատուն կազմել է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, խմբագիրն է Սամվել Կոսյանը: Գիրքը տպագրվել է «Վան Արյան» հրատարակչությունում: Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց գրողներին հրատարակված գրքի կապակցությամբ՝ ասելով, որ գրական տեղեկատուն բացառիկ է այն առումով, որ ներառում է ոչ միայն Հայաստանում ապրող, […]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽՑԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ Մարտի 5-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ «Բյուրակն» կրթահամալիրի աշակերտների հանդիպումը «Երբ Արցախը պաշարված էր» գրքի արցախցի հեղինակների հետ: Օրը նշանակալի էր Վազգեն Սարգսյանի տարեդարձով և աշակերտները ՀԳՄ ճեմասրահում նախ ծաղիկներ դրեցին նրա նկարի մոտ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց աշակերտներին, խոսեց Վազգեն Սարգսյանի, նրա գրականության ու Արցախյան պատերազմում նրա ունեցած […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 15-ին՝ ժամը 14-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա հանդիպում արձակագիր Հարրի Կումրույանի հետ (Շվեյցարիա): Հայաստանի գրողների միություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 13-ին՝ ժամը 12-ին, Եղիշե Չարենցի ծննդյան օրվա առթիվ այցելություն մեծ բանաստեղծի հուշարձանին (ռադիոտան հարևանությամբ): Հայաստանի գրողների միություն Եղիշե Չարենցի տուն-թանգարան Եղիշե Չարենցի անվան թիվ 68 դպրոց

Հայաստանի գրողների միության և «Երևանի պետական համալսարան»-ի բանասիրության ֆակուլտետի համատեղ ծրագիր. «Հանդիպումներ ժամանակակից գրողների հետ». Փետրվարի 28-ին հանդիպումը բանաստեղծ Թադևոս Տոնոյանի հետ էր։ Բացման խոսքով հանդես եկան ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը և բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը։ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց ծրագրի նպատակները։ Հանդիպման ընթացքում ելույթ ունեցան բանաստեղծներ Արևշատ Ավագյանը, Շանթ Մկրտչյանը, Հայկ Սիրունյանը ։

Փետրվարի 23-ին, գիրք նվիրելու միջոցառման շրջանակում Անտոն Չեխովի անվան 55 հիմնական դպրոցի հյուրն էր ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը։ Հանդիպման ընթացքում աշակերտները արտասանեցին Էդվարդ Միլիտոնյանի ստեղծագործություններից, հնչեցրին հետաքրքիր հարց ու պատասխաններ, օրը լեցուն, ջերմ ու մտերմիկ էր։ Հանդիպման վերջում Միլիտոնյանը երեխաներին նվիրեց իր գրքերից և «Ծիծեռնակ» խմբագրության ամսագրերից։

Հանդիպում ՀԳՄ-ում Մարտի 5-ին՝ ժամը 14-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա «Բյուրակն» կրթահամալիրի սաների հանդիպումը «Երբ Արցախը պաշարված էր» գրքի հեղինակների հետ։ Հայաստանի գրողների միություն «Բյուրակն» կրթահամալիր

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԷՍՍԵ Ես՝ որպես շախմատասեր, իրական կյանքի ընթացքը համեմատում եմ շախմատային պարտիայի հետ։ Կան դասական, արագ և բլից ձևաչափերով մրցույթներ։ Հիմա անցկացվում են նաև Ֆիշերի շախմատ կոչվածի լուրջ առաջնություններ, անգամ աշխարհի չեմպիոնության համար։ Աշխարհաքաղաքական որոշակի հատվածներում դասական շախմատի ժամանակաչափը՝ 90 րոպե և ավելի, քիչ-քիչ իր տեղը զիջում է արագ՝ 10-ից 15 րոպե, և […]

Լույս է տեսել Հայաստանի գրողների միության անդամների «գրական տեղեկատու»-ն։ Մինչ օրս եղել է երեք հրատարակություն՝ 1975-ին, 1981-ին և վերջինը 1986-ին։ Շուրջ քառասուն տարվա դադարից հետո այս հրատարակությունն առանձնանում է նախորդներից իր ընդհանուր ընդգրկուն պատկերով. գրքում ներառված են ոչ միայն Հայաստանում ապրող ստեղծագործողները, այլև՝ սփյուռքահայ և Արցախի գրողների միության անդամները։ «Հրատարակության հովանավորն է Թարյան (Մխիթարյան) ընտանիքը» […]