Նորություններ

Տագնապներ հանուն ապագայի

Տագնապներ հանուն ապագայի Նոյեմբերի 25-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանի «De՛jՈ Vu. Հալեպ՝ սիրո և մահվան հովիտ» վեպի շնորհանդեսը: ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, ներկայացնելով գրականագետ, թարգմանիչ, 100-ից ավելի գրքերի հեղինակ Ֆելիքս Բախչինյանին, անդրադարձավ վեպին, ընդգծելով. «Բախչինյանը բերում է հոգիների վերաբնակեցման թեզը՝ ապացուցելու, որ մեր կենսագրությունը միայն այսօրվա կենսագրությունը չէ: Վերաբնակեցված հոգին […]

Կարդալ ավելին

Արմեն Հովհաննիսյանը ահռելի երևույթ, մարդ-նվագախումբ

Արմեն Հովհաննիսյանը ահռելի երևույթ, մարդ-նվագախումբ Նոյեմբերի 24-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Իսահակ Բաբելի «Հատընտիր» (թարգմանիչ՝ Արմեն Հովհաննիսյան) գրքի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում նշեց. «Թարգմանական հազարավոր էջերը վկայում են նրա տաղանդի ու աշխատասիրության մասին և աչքի են ընկնում իրենց լեզվաոճական առանձնահատկություններով, հայերենի բազմաշերտությամբ» և Ա. Հովհաննիսյանին գնահատեց նաև որպես լավագույն հրապարակախոսի: Ապա […]

Կարդալ ավելին

Սուրեն Մուրադյանի ծննդյան 85-ամյակը

ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: «Դուք ժամանակակից հայ մանկական գրականության անվանի ներկայացուցիչներից եք: Մեծ է Ձեր ավանդը հայ մանկագրության զարգացման գործում: Ձեր ստեղծագործությունների շնորհիվ տասնամյակներ շարունակ կրթվել ու դաստիարակվել են բազում մանուկներ ու պատանիներ: Շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, ուժ ու կորով, […]

Կարդալ ավելին

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ Սամվել ԿՈՍՅԱՆ Ոչ մեկը չի ընտրում և չի էլ կարող ընտրել իր ժամանակը. ընտրելու իրավունքը ժամանակինն է, և նա էլ ընտրում է իր գրողին: Հնարավոր է՝ այս փաստարկը տարաբնույթ քննարկումների առիթ տա, հաշվի առնելով, որ շատերն են նույնիսկ քարեդարի խորքերում փնտրում իրենց թեմաներն ու սյուժեները, սակայն թեկուզ գետնի տակ կամ երկնքում, եթե անտեսվում […]

Կարդալ ավելին

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ Ամերիկյան Սահմանադրությունն աշխարհի ամենահին սահմանադրությունն է, որի անանց արժեքը պայմանավորված է նրա պարզությամբ ու ճկունությամբ: 18-րդ դարում մշակված Սահմանադրությունը կոչված էր իրավաբանական բազա ստեղծելու Ատլանտյան ծովեզերքին տարածված 13 նահանգների 4 միլիոն բնակչության համար, բայց նրա հիմնական դրույթներն այնպիսի իմաստությամբ էին ձևակերպված, որ հետագայում ընդամենը 27 ուղղում մտցնելուց հետո այդ նույն Սահմանադրությունը […]

Կարդալ ավելին

Խոսք՝ մեր օրվա, կյանքի մասին

Խոսք՝ մեր օրվա, կյանքի մասին Նոյեմբերի 18-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, հրապարակախոս Նանեի «Ջրհոսի դարաշրջանի դավադրությունը» էսսեների և հրապարակախոսությունների ժողովածուի քննարկումը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ «ԳԹ»-ում հրապարակած իր հոդվածներով Նանեն բոլորին հուզող հարցեր է բարձրացնում՝ գծելով հոգսի, ցավի նշանակետերով մի քարտեզ: «Կարդալով այսպիսի հոդվածները, որտեղ զուգակցվում են բանաստեղծական հոգին, գեղեցիկն ու […]

Կարդալ ավելին

Արտավազդ Նազարյանի «Մասնատուփ» ժողովածուի շնորհանդեսը

Արտավազդ Նազարյանի «Մասնատուփ» ժողովածուի շնորհանդեսը Նոյեմբերի 17-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Արտավազդ Նազարյանի «Մասնատուփ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: ՀԳՄ քարտուղար Ղուկաս Սիրունյանը, ներկայացնելով բանաստեղծին, ով գրել է իր կյանքի բոլոր փուլերում, բայց տարօրինակ անփութության պատճառով չի հրատարակել, նշեց, որ ժողովածուում 60-ականներից սկսած բոլոր տարիների Ա. Նազարյանն է՝ իր մտորումներով, աշխարհի ու կյանքի հանդեպ իր […]

Կարդալ ավելին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» Հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 2.500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երիտասարդ հեղինակներին` գրականության բնագավառում՝ մեկ մրցանակ Հայտերն ընդունվում են փետրվար ամսվա […]

Կարդալ ավելին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» hիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին յոթ բնագավառներում, այդ թվում և՝ գրականություն […]

Կարդալ ավելին

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ Թադևոս ՏՈՆՈՅԱՆ Բանաստեղծություն գրելու լավագույն ժամանակները, ցավոք, բանաստեղծության ընթերցանության վատագույն ժամանակներն են£ Հենց սա է պատճառը, որ այդ ժամանակներում սկսում են մեծարվել և գնահատվել ոչ թե ժողովրդի, այլ տվյալ հասարակության հետ զանազան կապեր (ընկերական, պաշտոնեական, վերադասի-ստորադասի, բաժակակցական, ընդհանուրկերակրամանային) ունեցող գրողները£ Մասնավորապես՝ տվյալ հասարակության (որ միշտ գաղափարախոսական է) և ոչ թե ընդհանրապես ժողովրդի (որ […]

Կարդալ ավելին