Նորություններ

Անդրեյ Բիտով

Հայ ժողովուրդը և Հայաստանի գրական հասարակայնությունը խորին ցավով սգում են Անդրեյ Բիտովի կորուստը։ Նրա ստեղծած գրականությունը անգնահատելի նվաճում է և ռուս դասական հարուստ խոսքարվեստի ավանդույթով սնված թևածում է աշխարհի գրասերների հոգիներում։ Հատկապես նրա «Հայաստանի դասերը» հայ ընթերցողի համար յուրովի բացահայտեց Հայաստան աշխարհը, և նրան հայերն ընկալում են որպես հայրենակցի։ Բիտովի գրքերը թարգմանվել և տարածվել են […]

Կարդալ ավելին

Օմար Խայամի «Քառյակներ» գրքի շնորհանդես

Դեկտեմբերի 4-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ պարսիկ մեծ բանաստեղծ Օմար Խայամի «Քառյակներ» գրքի(թարգմանիչ Լևոն Բլբուլյան)շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան Սեյեգ Մոհամմադ Ռեզա Հեյդարին (ՀՀ- ում ԻՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական), Ազատ Եղիազարյանը(գրականագետ), Ռուզան Ասատրյանը(բանաստեղծ), Հակոբ Մովսեսը(բանաստեղծ), Էմմա Բեգիջանյանը(թարգմանիչ), Արքմենիկ Նիկողոսյանը(գրականագետ), Շանթ Մկրտչյանը(բանաստեղծ, թարգմանիչ),Անուշ Վարդանյանը(բանաստեղծ), Սաթենիկ Ավետիսյանը(գրականագետ), Լևոն […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 7-ին, ժամը 15-ին ԵԿՄ դահլիճում (Արշակունյաց 22) տեղի կունենա երկրապահ ստեղծագործողներին նվիրված ցերեկույթ: Կազմակերպիչներ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ և ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Կարդալ ավելին

ՀՈՐԴՈՐ

《Հետևում եմ նախընտրական ելույթներին. Հասկանալի է, որ կլինի մեկը մյուսին հերքելու,ժխտելու, առավել հայրենասեր ու գործնական ծրագրերով ներկայանալու մրցակցություն։Բայց Սասուն Միքայելյանի ոչ հարթ բանավոր խոսքի տարընթերցումը արհեստածին մթնոլորտ ստեղծեց Հայաստան-Արցախ լրատվական դաշտում։ Զարմանալիորեն խստագույնս արտահայտվեցին ազատամարտիկներն ու զինվորական գործիչները, որոնք իրար հետ են պայքարել Արցախի համար։ Կռվի դաշտում եղբայր էին, քաղաքականության մեջ՝ ի՞նչ՝ միմյանց անուն-ազգանուն փոքրատառ […]

Կարդալ ավելին

Նոյեմբերի 30-ին ՝Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի 75 ամյակի առիթով ինստիտուտի դահլիճում հավաքվել էին մի շարք գրողներ, գրականագետներ։

Նոյեմբերի 30-ին ՝Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի 75 ամյակի առիթով ինստիտուտի դահլիճում հավաքվել էին մի շարք գրողներ, գրականագետներ։ Միջոցառման ընթացքում եղան պարգևատրումներ, հնչեցին ուղերձներ տարբեր գերատեսչությունների կողմից։ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը գրողների անունից շնորհավորեց և իր ուղերձում ընդգծեց ՀԳՄ և Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի երկարամյա համագործակցության կարևորությունը։ Էդվարդ Միլիտոնյանը պատվոգրեր հանձնեց անվանի գրականագետներին։

Կարդալ ավելին

Եղիշե Չարենցը՝ մշտապես վեր ձգտելու ակունք

Եղիշե Չարենցը՝ մշտապես վեր ձգտելու ակունք Նոյեմբերի 27-ին՝ Եղիշե Չարենցի մահվան օրը, բանաստեղծի հուշակոթողի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն: Գրողներ, մտավորականներ, Ե. Չարենցի անունը կրող դպրոցի սաները մեկ անգամ ևս արժևորեցին գրողի ստեղծագործությունները: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ յուրաքանչյուր մեծ բանաստեղծ իրենից հետո թողնում է իր ժառանգությունն ու իր հսկա սերը մարդկության և աշխարհի […]

Կարդալ ավելին

Գագիկ Դավթյան ԱՅԴՊԻՍԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՄԻ ԱՅԼ ԵՐԿՐՈՒՄ ՉԵՄ ԶԳԱՑԵԼ

Գագիկ Դավթյան ԱՅԴՊԻՍԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՄԻ ԱՅԼ ԵՐԿՐՈՒՄ ՉԵՄ ԶԳԱՑԵԼ Չինական կողմի հրավերով Գագիկ Դավթյանը հոկտեմբերի 10-ից 16-ը մասնակցել է Չենդու քաղաքում կայացած Պոեզիայի միջազգային Շաբաթին ՉԵՆԴՈՒՆ՝ ՉԻՆԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՄԵՔՔԱ Այսպիսի համարում ունի Սիչուան նահանգի այսօրվա մայրաքաղաքը և ունեցել է հնում (հիմնադրվել է մ.թ.ա. IV դարում): Մշակութային հարուստ ավանդույթներով հռչակված ավելի քան 16 միլիոնանոց մեգապոլիսը […]

Կարդալ ավելին

Շախմատի մրցույթ ( ՀԳՄ անդամների միջև):

Շախմատի մրցույթ ( ՀԳՄ անդամների միջև): Նոյեմբերի 13-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ շախմատի մրցույթ ( ՀԳՄ անդամների միջև): Առաջին մրցանակի արժանացավ բանաստեղծ, մանկագիր Ալեքսան Գոմցյանը, երկրորդ մրցանակի ՝ բանաստեղծ Սերգեյ Վարոսյանը, իսկ երրորդ մրցանակի արժանացավ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

Կարդալ ավելին

ԼԵՀԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻՆ

ԼԵՀԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻՆ Ավարտվեց Պոզնանի «Բանաստեղծական նոյեմբեր» միջազգային 41-րդ փառատոնը, որին հրավիրված էին ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը և բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը: Փառատոնն այս տարի նվիրված էր Գերմանիայի դեմ Վելկոպոլսկի (Պոզնանի) հաղթական ապստամբության 100-ամյակին: Ի նշանավորումն պատմական իրադարձության, «Հիշողության ալիքների վրա» խորհրդանշական վերնագիրը կրող ալմանախի շնորհանդեսը կայացավ Ադամ Միցկևիչի անվան համալսարանում, փառատոնի բացման […]

Կարդալ ավելին

Հոկտեմբերի 31-ին Շիրակում եզրափակվեց Իսահակյանական օրերը և Իսահակյանի տուն-թանգարանի բակում տեղի ունեցավ Շիրակի մարզի«Հեքիաթի օր» միջոցառումը:

Հոկտեմբերի 31-ին Շիրակում եզրափակվեց Իսահակյանական օրերը և Իսահակյանի տուն-թանգարանի բակում տեղի ունեցավ Շիրակի մարզի«Հեքիաթի օր» միջոցառումը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան տարբեր տարիքի մասնակիցներ, նրանք պատմեցին բոլորին հայտնի հեքիաթներ, ինչպես նաև հեքիաթներ, որ լսել էին իրենց պապիկ-տատիկներից: Հեքիաթները հնչեցին հիմնականում Շիրակի բարբառով: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը: […]

Կարդալ ավելին