Գրական կապեր

«ԴԻԱԼՈԳԻ» ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

«ԴԻԱԼՈԳԻ» ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ Սեպտեմբերի 30-ին, Անի հյուրանոցի դահլիճում տեղի ունեցավ մոսկովյան «Դիալոգ» հասարակական-մշակութային կազմակերպության վերջերս հրատարակած գրքերի շնորհանդեսը։ Միջոցառմանը հրավիրված էին Ռուսաստանի նախագահի մշակութային հարցերով խորհրդական Միխայիլ Շվիդկոյը, ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀԹԳ միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։ Ներկա էին հրատարակված գրքերի հեղինակներ, թատերական գործիչներ, ուսանողներ։ Միջոցառումը վարում էր «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։ […]

Կարդալ ավելին

«ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՈՒԺԸ» ԳԻՐՔԸ ՖՐԱՆՍԵՐԵՆ

«Ֆրանսիայի մագնիսական ուժը» գիրքը ֆրանսերեն Լույս է տեսել «Մենք և աշխարհը» մատենաշարի «Ֆրանսիայի մագնիսական ուժը» գիրքը ֆրանսերեն: Գրքի նախագծի հեղինակն է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Այն ընդգրկում է հայ դասական և ժամանակակից գրողների ֆրանսիական թեմայով գրված ստեղծագործություններ: Թարգմանիչն է Մարսելի Սրբոց Թարգմանչաց Մայր եկեղեցուն կից Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բանաստեղծ, թարգմանիչ Կարեն […]

Կարդալ ավելին

ՀԱՅ – ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ

ՀԱՅ – ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ Գերմանիայի Mitteldeutscher հրատարակչությունում տպագրվել է հայ և գերմանացի գրողների ստեղծագործությունների «Կարոտի կամուրջներ» հայերեն – գերմաներեն ժողովածուն: Գիրքը հրատարակվել է Սաքսոնիա – Անհալթի «Ֆրիդրիխ – Բյոդեքեր – Կրայս» միության կողմից՝ Հայաստանի գրողների միության համագործակցությամբ: Գրքում տպագրվել են հայ բանաստեղծներ Ներսես Աթաբեկյանի, Գագիկ Դավթյանի, Հենրիկ Էդոյանի,Գոհար Գալստյանի, Նորեկ Գասպարյանի, Նորայր Գրիգորյանի, Էդուարդ Հարենցի, […]

Կարդալ ավելին

ՀԱՅ – ԻՐԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ԿԱՊԵՐ

ՀԱՅ – ԻՐԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ԿԱՊԵՐ Մայիսի 13-ին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը  Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Խալիլ Շիրղոլամիի հրավերով այցելեց Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն: Հանդիպման ընթացքում Խալիլ Շիրղոլամին և Էդվարդ Միլիտոնյանը քննարկեցին հայկական դասական և ժամանակակից գրականության ստեղծագործությունների պարսկերեն, ինչպես նաև իրանական ստեղծագործությունների հայերեն թարգմանության հարցեր: Նրանք […]

Կարդալ ավելին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՍԱՅԱԹ – ՆՈՎԱՅԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՀԱՅ ԳՐՈՂԻՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ Սայաթ  – Նովայի անվան մրցանակը հայ գրողին Մայիսի 5-10-ը Վրաստանում տեղի ունեցավ  միջազգային գրական փառատոն, որին հրավիրվել էին գրողներ, թարգմանիչներ և գրականագետներ Իտալիայից, Իսրայելից, Գերմանիայից, Լատվիայից, Ղազախստանից, Թուրքիայից, ինչպես նաև Հայաստանից: Ըստ էության՝ հաշվի էին առնվել Վրաստանի և այդ երկրների վերջին տարվա արժանահիշատակ գրական նորույթները և դերակատարությունը գրական կապերի ասպարեզում: Հայաստանից հրավիրվել […]

Կարդալ ավելին

ՀԱՅՈՍԸ ՔԱՐԹԼՈՍԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅՈՍԸ ՔԱՐԹԼՈՍԻ ՄԱՍԻՆ Մարտի 17-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի «Հայոսը Քարթլոսի մասին» գրքի գինեձոնը: Այն Էդ. Միլիտոնյանի նախաձեռնած  «Մենք և աշխարհը»  շարքի հերթական գիրքն է, որ վերաբերում է Վրաստանին: Ժողովածուն ամփոփում է Վրաստանի և վրաց գրականության մասին հեղինակի բանաստեղծությունները, պատմվածքները, էսսեները և թարգմանություններ վրաց գրողներից: Ներկա էին Հայաստանում Վրաստանի արտակարգ և […]

Կարդալ ավելին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻՆ

միջազգային մրցանակ հայ գրողներին Մարտի 2 – 4-ը Թբիլիսիում տեղի ունեցավ միջազգային գրքի փառատոն և «Իվերիա» գրական – մշակութային միջազգային մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: Սուրբ Իլյա Արդարի (Ճավճավաձե) «Իվերիա» թերթի միջազգային մրցանակաբաշխությունը հիմնվել է 2013 թ.-ին Նուգզար Ճիաբերաշվիլիի նախաձեռնությամբ: Այն անցկացվում է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Նորին սրբություն Իլյա Երկրորդի օրհնությամբ:Մրցանակը հիմնվել է ի հիշատակ Վրաց ուղղափառ […]

Կարդալ ավելին

ՀԱՅ – ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀԱՅ – ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Դեկտեմբերի 2-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Մշակույթի հայկական ֆոնդի հանդիպումը: Հանդիպման հյուրն էին Վրաստանից  Սուրբ Իլիա Արդարի (Ճավճավաձե) «Իվերիա» թերթի պոեզիայի «Մրցանակ – Իվերիա» ամենամյա մրցանակաբաշխության հիմնադիր  և կազմակերպիչ Նուգզար Ճիաբերաշվիլին և Երևանում անցկացվող «Կողք-կողքի» ներառական արտ փառատոնի մասնակիցներ Մարիամ Ջանաշիան և Բայա Գիորգաձեն: Մշակույթի հայկական ֆոնդի վարչության նախագահ Արևշատ […]

Կարդալ ավելին

«Դրվատանքի մագաղաթ» մրցանակը՝ Վարուժան Ոսկանյանին

«Դրվատանքի մագաղաթ» մրցանակը՝ Վարուժան Ոսկանյանին Սեպտեմբերի 23-ին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդիպեց Ռումինիայի գրողների միության նախագահ, արձակագիր Վարուժան Ոսկանյանին: Էդվարդ Միլիտոնյանը Վարուժան Ոսկանյանին հանձնեց  Հայաստանի գրողների միության ու ԱՄՆ Հայ գրողների և Լրագրողների միության համատեղ սահմանած ամենամյա «Դրվատանքի մագաղաթ» մրցանակը: Վարուժան Ոսկանյանն արժանացել է 2024 թ. մրցանակին՝ «Լավագույն արձակագիր» անվանակարգում: Վ. Ոսկանյանը և Էդ. Միլիտոնյանը […]

Կարդալ ավելին

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ

Հայկական ազգագրական պատկերներ Սեպտեմբերի 17-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում Արաբական ծոցի երկրների Աստվածաշնչյան ընկերակցության ընդհանուր քարտուղար Հրայր Ճէպէճեանի հետ: Ներկայացվեց նրա  «Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ յոյս» գիրքը, որ հրատարակվել է Բեյրութում: Ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Մանկավարժական համալսարանի հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» […]

Կարդալ ավելին
1 2 3 4 5 6 7 8 9