Նորություններ

ԳՈՒՅԺ

ԳՈՒՅԺ Կյանքի 78-րդ տարում վախճանվել է մանկագիր, ՀԳՄ անդամ ՎԱՂԱՐՇԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ: ՀԳՄ վարչությունը ցավակցում է հանգուցյալի ընտանիքին, հարազատներին:

Կարդալ ավելին

«ԸՆԿՆԵԼԻՍ ԲԱՐՁՈՒՆՔ Է ՊԵՏՔ…»

«ԸՆԿՆԵԼԻՍ ԲԱՐՁՈՒՆՔ Է ՊԵՏՔ…» Անցյալ դարի 60-ականներին համալսարանի գրական ստուդիայի սաներիս բանաստեղծությունները հերթով կախվում էին բանասիրականի միջանցքում հատուկ հարմարեցված վահանակի մեջ (լուսանկարով): Ուսանողները, դասախոսները խմբվում էին դեմը, դատողություններ անում, այն ժամանակ համացանց կամ ֆեյսբուք չկար, բայց դա չէր խանգարում, որ պոետների համբավը լույսի արագությամբ տարածվեր համալսարանով մեկ, հասներ «Պապլավոկ»-յան թրատող լեզուներին: Հերթը հասավ ինձ: Քննարկման […]

Կարդալ ավելին

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԸ ԱՅԼ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԸ ԱՅԼ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ Կուբայում, «Vision Hidros» հրատարակչության կողմից հրատարակված «Իմ Մայրիկ» («Mu Mother») անթոլոգիայում, որտեղ աշխարհի տարբեր երկրների բանաստեղծների՝ մորը նվիրված գործեր են ամփոփված, տեղ է գտել նաև Լևոն Բլբուլյանի «Մորս» բանաստեղծությունը՝ հայերեն, իսպաներեն զուգահեռաբար, հեղինակի` մոր հետ միասին լուսանկարով, նրա մասին կենսագրական համառոտ տեղեկությամբ: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Հավանայում մայիսի 23-28-ը կայացած […]

Կարդալ ավելին

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԳԻՐՔԸ

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԳԻՐՔԸ Հունիսի 11-ին Շիրակում, Գյումրու Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարանում, տեղի ունեցավ մեծ Վարպետի «Ուստա Կարո» գրքի շնորհանդեսը: Գրքի գլխավոր խմբագիր, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանն իր ելույթում հակիրճ անդրադարձավ վե պի բովանդակությանը, ստեղծման պատմությանն ու խմբագրական աշխատանքներին, կարևորեց մեր ժամանակներում գրքի հրատարակման անհրաժեշտությունը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց բանաստեղծի հանճարեղ վեպի արդիականության, […]

Կարդալ ավելին

Բակուրի գործերը` պատմական-աղբյուրագիտական մեծ արժեք:

Բակուրի գործերը` պատմական-աղբյուրագիտական մեծ արժեք: Հունիսի 9-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր, հրապարակախոս, լրագրող և գեղանկարիչ Բակուրի (Բակուր Կարապետյանի) 75-ամյա հոբելյանին նվիրված ցերեկույթ և «Երկրագնդի մանրէ տիրակալը» վեպի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով գրականությանն ու մշակույթին նվիրված և բազմաժանր գրող, գեղարվեստական, մանկական, ճամփորդական, լրագրողական 32 գրքի, 8 վավերագրական ֆիլմի սցենարների հեղինակ Բակուր Կարապետյանին, […]

Կարդալ ավելին

Գիտական նստաշրջան՝՝ նվիրված Խաչատուր Էրզրումեցու ծննդյան 350-ամյակին

Գիտական նստաշրջան՝՝ նվիրված Խաչատուր Էրզրումեցու ծննդյան 350-ամյակին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և ՀԳՄ ջանքերով 2016 թ. հունիսի 16-ին տեղի ունեցավ գիտական նստաշրջան՝ նվիրված Խաչատուր Էրզրումեցու ծննդյան 350-ամյակին: Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն, բ. գ. դ. Վարդան Դևրիկյանը, ով կարևորեց գրականության մեջ իր ուրույն տեղն ունեցող, բայց հասարակության համար մոռացվող անունների վերհանումը […]

Կարդալ ավելին

Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150-ամյակը

Հայ ժողովրդի անկախությունը, անկախ պետականության ստեղծումը՝ նպատակ Հունիսի 14-ին Հայաստանի գրողների միության, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Ազգային գրադարանի հետ համատեղ Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ արձակագիր Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գրական ցերեկույթ: ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, հանգամանորեն ներկայացնելով Ա. Ահարոնյանի կենսագրությունը, անդրադարձավ այն իրադարձություններին, որոնք ի վերջո նրան կանգնեցրել են […]

Կարդալ ավելին

Արցախ՝ հնամյա խաչքար

Արցախ՝ հնամյա խաչքար Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ Ով ծանոթ է Թալին աշխարհի բնությանը, կարծում եմ, չի հակաճառի, եթե ասեմ, որ այն նման է մեր պատմությանը: Թող ընթերցողը չզարմանա, որ պատմությունը համեմատում եմ բնության հետ: Դա այդպես է, և կասեմ՝ ինչու: Այստեղ ամեն ինչ խառնված է: Անձրևը գալիս է այն պահին, երբ բոլորովին պետք չէ: Կարկտահար ամպերը գարնան […]

Կարդալ ավելին

Ծաղկաձոր- 2016

Ծաղկաձոր- 2016 Հունիսի 17-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց երիտասարդ գրողների 14-րդ համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Հայաստանի տարբեր մարզերից և Վրաստանից: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց երիտասարդ գրողների շփումները, ավագ և երիտասարդ գրողների միջև երկխոսությունը: Ապա անդրադառնալով երիտասարդ գրողների տպագրության հարցին՝ ընդգծեց «Ցոլքերի» աշխատանքը երիտասարդների հետ, կապերը հրատարակչությունների, ամսագրերի հետ […]

Կարդալ ավելին

Դավիթ Հովհաննես

Կյանքի 71–րդ տարում հանկարծամահ է եղել հայկական պոեզիայի 60-ականների սերնդի ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, “Արևիկ” հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Դավիթ Հովհաննեսը (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան): Հայաստանի գրողների միություն Թանկագին անդամներ Հայաստանի Գրողներու Միութեան, Բազմավաստակ բանաստեղծ, գրող եւ հրապարակախօս Դաւիթ Յովհաննէսի երկրային կեանքի անժամանակ վախճանը մեզի համար այսքան անակնկալ […]

Կարդալ ավելին