Նորություններ

ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ Նոյեմբերի 20-21 – ին Երևանում տեղի ունեցավ  Հայ արվեստի և մշակույթի համաժողով: Այն կազմակերպվել էր ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ: Հրավիրված էին մշակութային գործիչներ սփյուռքից և Հայաստանից: Համաժողովի ընթացքում տեղի ունեցան սեմինարներ, քննարկումներ, ցուցադրություններ:   «Մշակութային երկխոսության հարթակ» խորագրի ներքո  անցկացվեցին  մի շարք համաժամանակյա սեմինար-քննարկումներ և հայ արվեստագետների արվեստի տարբեր […]

Կարդալ ավելին

Հայտարարություն

Հայտարարություն Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17-ին, Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա “Այս բառերի տակ մարդ կա թաքնված” պոեզիայի երեկոն՝ նվիրված բանաստեղծ Հրաչյա Թամրազյանի ծննդյան տարեդարձին: Նարեկացի արվեստի միություն

Կարդալ ավելին

Հայտարարություն

Հայտարարություն Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 15-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա Մշակույթի հայկական ֆոնդի հերթական հանդիպումը: Մշակույթի հայկական ֆոնդ

Կարդալ ավելին

Հայտարարություն

Հայտարարություն Նոյեմբերի 30-ին՝ ժամը 19-ին, «Մետրո» թատրոնում Ս.Քոչարյանի անվան ՀԳՄ պոեզիայի թատրոնը՝ մասնակցությամբ դերասաններ Սամվել Բաղինյանի, Սերգուշ Բաբայանի, Արա Գևորգյանի և Սմբատ Ստեփանյանի, ներկայացնում է «Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ» բանաստեղծական ներկայացումը՝ ըստ Գրիգոր Նարեկացու  «Մատյան ողբերգության» պոեմի: Բեմադրությունը՝ Արթուր Սահակյանի: Հայաստանի գրողների միություն Ս.Քոչարյանի անվան ՀԳՄ պոեզիայի թատրոն

Կարդալ ավելին

Հայտարարություն

Հայտարարություն Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12-ին, Եղիշե Չարենցի մահվան օրվա առթիվ այցելություն մեծ բանաստեղծի հուշարձանին (ռադիոտան հարևանությամբ): Հայաստանի գրողների միություն Ե. Չարենցի տուն-թանգարան Ե.Չարենցի անվան դպրոց

Կարդալ ավելին

Հայտարարություն

Հայտարարություն Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Ժաննա-Կարինե Աբրահամյանի «Դու նույնպես» (բանաստեղծություններ) և «Կաղանդ պապը»  (մանկական)  գրքերի շնորհանդեսը: Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին

ՍՈՆԱ ՎԱՆԻ «ԱՅՍ ԱՂՋԻԿԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԵՍԸ

ՍՈՆԱ ՎԱՆԻ «Այս աղջիկը» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԵՍԸ Նոյեմբերի 7-ին Երևանի Կամերային թատրոնում տեղի ունեցավ Սոնա Վանի «Այս աղջիկը» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Շնորհանդեսը վարող Քեթրին Մանասյանն ու Ավետ Զոհրաբյանը ներկայացրեցին Սոնա Վանին, նրա գրական ուղին, ինչպես նաև անվանի գրողների կարծիքները նրա ստեղծագործությունների մասին: Ելույթ ունեցան գրքի խմբագիր, բանաստեղծ Հայկ Սիրունյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և գրականագետ, բ.գ.դ. […]

Կարդալ ավելին

Հայտարարություն

Հայտարարություն Նոյեմբերի 21-ին՝ ժամը 14-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա արձակագիր Վարդան Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ: Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին

Հայտարարություն

Հայտարարություն Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա բանաստեղծ, թարգմանիչ Սուրեն Դավթյանի «Ես աշխարհ եմ աշխարհի մեջ» ( մանկապատանեկան) և Վ. Գյոթեի «Գեղեցկուհի Շուշանի և կանաչ օձի մասին» (թարգմանական) գրքերի շնորհանդեսը: Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին

Հայտարարություն

Հայտարարություն Նոյեմբերի 17-ին՝ ժամը 19-ին, ՀԳՄ մեծ դահլիճում Ս.Քոչարյանի անվան ՀԳՄ պոեզիայի թատրոնը՝ մասնակցությամբ դերասաններ Գրետա Մեջլումյանի, Սամվել Բաղինյանի, Քաջիկ Հարությունյանի, ներկայացնում է Հովհաննես Թումանյանի «ԷՆ  ԼՈՌՈՒ ՁՈՐՆ Է» պոետիկ ներկայացումը: Բեմադրությունը՝ Արթուր Սահակյանի: Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին