Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 17-ին, ժամը 18-ին Մատենադարանի դահլիճում տեղի կունենա բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմի անգլերեն հրատարակության շնորհանդեսը՝ բրիտանական հրատարակչության հրատարակիչների մասնակցությամբ և ՀՀ նախագահի հավանական ներկայությամբ: Սիրով հրավիրում ենք ներկա գտնվել այդ բացառիկ հանդիսությանը: Մուտքն ազատ է:  

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն. 2020 թվականին ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ 06.03.2019    Ի՞նչ է ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներինտրվող աջակցության ծրագիրը    Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրն իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Այն ստեղծվել է մշակութաբանական հետազոտությունների, գրականության և գրաքննադատության նախագծերին աջակցելու համար։ Ծրագրով մինչև մեկ միլիոն դրամ է տրվում տևական (առավելագույնը՝ մեկամյա) ստեղծագործական կամ հետազոտական աշխատանքի համար, որը կնպաստի գեղարվեստական […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   Հայաստանի գրողների միությունն իր խոր մտահոգությունն է հայտնում  ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից ողջ մանկապատանեկան մամուլի համար ՀՀ բյուջեով սահմանված ֆինանսավորման ձևի վերաբերյալ, ինչի արդյունքում ֆինանսավորումից դուրս են մնացել ավանդական, հանրահայտ գրեթե հարյուրամյա  «ԱՂԲՅՈՒՐ», «ԾԻԾԵՌՆԱԿ» ամսագրերը և «ԿԱՆՉ» թերթը։ Անհասկանալի է ի սկզբանե  այս  երեք պարբերականների  տպագրության և  պահպանման  համար  ՀՀ Գերագույն  […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԳՄ-ի և Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) հետ համատեղ հայտարարվում է Հայոց երկրապահին, ազատամարտիկներին նվիրված գրական տարբեր ստեղծագործությունների 2019 թ. մրցանակաբաշխություն։ Սահմանվում է մեկ մրցանակ 2019 թվականի ընթացքում մամուլում հրապարակված կամ առանձին գրքով տպագրված ստեղծագործության համար։ Մրցանակաբաշխությանը  կարող են մասնակցել ՀԳՄ անդամները, ինչպես նաև Հայոց բանակում ծառայող և ստեղծագործող զինվորներն ու սպաները։ Ստեղծագործությունները պետք է […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Համաձայն ՀԳՄ-ի ՀՀ պաշտպանության նախարարության հետ 2014 թ. հաստատված համագործակցության ծրագրի, հայտարարվում է Հայոց բանակին նվիրված և նորօրյա հերոսամարտերի թեմաներով գրականության 2019 թ. մրցանակաբաշխություն։ Սահմանվում են մրցանակներ հետևյալ անվանակարգերում՝ ա) Գեղարվեստական արձակ (վեպ, վիպակ, պատմվածք) բ) Պոեզիա (պոեմ, բանաստեղծական շարք) գ) Հրապարակագրություն (հոդվածներ, ակնարկներ) դ) Հայոց բանակին նվիրված գրական-տեսական աշխատություններ։ Մրցանակաբաշխությանը  կարող են մասնակցել […]

Կարդալ ավելին

Ապրիլի 4-ին, ՀԳՄ-ում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հանդիպումը ճանաչված գրող և հասարակական գործիչ Վարուժան Ոսկանյանի գլխավորած՝ ռումինահայ գործարար և ստեղծագործ մտավորականների խմբի հետ: Նրանք զրուցեցին գրական-տնտեսական հարցերի շուրջ և քննարկեցին ծրագրեր Ռումինիայի ու Հայաստանի գրողների միությունների համագործակցության վերաբերյալ: Վարուժան Ոսկանյանը ներկայացրեց Ռումինիայի ԳՄ-ի հանդեպ Ռումինիայի պետական մարմինների աջակցության ծրագրերի փորձը: Նա խոստացավ այդ […]

Կարդալ ավելին

ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Արարատի շնչառությունը» հայ պոեզիայի անթոլոգիայի(ղազախերեն) շնորհանդեսը

Ապրիլի 3-ին , ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Արարատի շնչառությունը» հայ պոեզիայի անթոլոգիայի(ղազախերեն) շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան Թիմուր Ուրազաևը (ՀՀ -ում Ղազախստանի  արտակարգ և լիազոր դեսպան ), Ալեքսանդր Սաֆարյանը(ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր), Մհեր Տերտերյանը(անթոլոգիայի հովանավոր, Ակտիբինսկի երկրամասում՝ ՀՀ հյուպատոս,«Ուրարտու» հայկական համայնքի նախագահ Հայկ ՏԵրտերյանի որդին), Լիլիթ […]

Կարդալ ավելին

Վրեժ Իսրայելյան

Վրեժ Իսրայելյան Ապրիլի 2-ին՝  արձակագիր Վրեժ Իսրայելյանի ծննդավայր Աշնակ գյուղում, ՀԳՄ պատվիրակությունը ծաղիկներ խոնարհեց նրա հուշարձանին,այնուհետև նույն գյուղի դպոցում նշվեց գրողի 70 ամյակը: Վրեժ Իսրայելյանի գրականության և մարդկային կերպարի մասին խոսեց ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ Վրեժ Իսրայելյանը արդյունավոր կերպով աշխատել է ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետի պաշտոնում և իր մեծ […]

Կարդալ ավելին

Ապրիլի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի դպրոցում տեղի ունեցավ ավանդական Մանկապատանեկան գրականության շաբաթի բացումը՝ ՀԳՄ պատվիրակության(ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ ) մասնակցությամբ ։ Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Բացմանը ներկա էր և ելույթ ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա ողջունեց գրողներին և մանուկ ընթերցողներին։ Դդմաշենի դպրոցի աշակերտները ընթերցեցին մանկագիրների ստեղծագործություններից։ […]

Կարդալ ավելին

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 1-ին, ժամը 12-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում տեղի կունենա Մանկապատանեկան գրականության շաբաթի բացման արարողությունը: Հայաստանի գրողների միություն   Ապրիլի 5-ին, ժամը 14-ին, Խնկո  Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա Մանկապատանեկան գրականության շաբաթի փակման արարողությունը: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան Հայաստանի գրողների միություն  

Կարդալ ավելին