Նորություններ

Հանդիպում Ճապոնիայի դեսպանի հետ

Հանդիպում Ճապոնիայի դեսպանի հետ Ապրիլի 6-ին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդիպեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի և դեսպանության երկրորդ քարտուղար Մեգումի Մաեկավայի հետ: Էդվարդ Միլիտոնյանը շնորհակալություն հայտնեց վերջերս «Ճապոնական գրականության հրատարակում» կազմակերպության կողմից ստացված ժամանակակից ճապոնացի գրողների գրքերի համար: Նա ներկայացրեց տարբեր ժամանակներում հայերեն թարգմանված ճապոնական գրականությունը: Քննարկվեցին հայ և ճապոնացի գրողների […]

Կարդալ ավելին

Ամփոփվեցին «Հասկեր» մանկապատանեկան գրական մրցույթի արդյունքները

Ամփոփվեցին «Հասկեր» մանկապատանեկան գրական մրցույթի արդյունքները Ապրիլի 2-ին Խնկո-Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ «Հասկեր» մանկապատանեկան գրական մրցույթի ամփոփումը և մրցույթի լավագույն ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը: «Անդին» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Հակոբ Սողոմոնյանը տեղեկացրեց, որ «Հասկեր» գրական մրցույթը նախաձեռնել են «Կայարան» գրական ակումբը, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Անդին» ամսագիրը: Մրցույթին ներկայացվել է 200 աշխատանք (պատմվածք, բանաստեղծություն և […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի՛ գրողներ, մեր ժողովուրդը ևս մի փորձություն հաղթահարեց՝ շնորհիվ իր հզոր ոգու համախմբումի, իր արժանապատիվ ու վեհանձն միասնականության: Ցավոք, այս օրերին ազերիների սանձազերծած պատերազմական գործողությունների արդյունքում եղան զինվորների ու քաղաքացիների ցավալի կորուստներ: Հայ գրողները միշտ էլ իրենց ներդրումն են ունեցել հայոց հերոսական գոյապայքարին, և պահն է նույն նվիրվածությամբ սատարելու մեր նահատակված զինվորների և վիրավորների […]

Կարդալ ավելին

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԱՐՄԵՆԻԱ» 1. 2016

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԱՐՄԵՆԻԱ» 1. 2016 Լույս է տեսել «Լիտերատուրնայա Արմենիա» գրական-գեղարվեստական և հասարակական-քաղաքական հանդեսի առաջին համարը: Արձակի և պոեզիայի բաժնում տեղ են գտել Լևոն Խեչոյանի երեք հեքիաթները` Նելլի Խաչատրյանի նախաբանով և թարգմանությամբ, Տիգրանա Շուբենկոյի «Իմ կարճ մանկությունը» վավերագրական վիպակի առաջին մասը, Իվետ Ալեքսանդրի պատմվածքները, ինչպես նաև Խաչիկ Մանուկյանի (թարգմ.՝ Գալինա Կլիմովա), Մարգարիտա Գևորգյանի, Վաչե Պետրոսյանի […]

Կարդալ ավելին

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ «Սթափվելու ժամանակն է եկել: Խաղ ու պարի ժամանակը շուտ էր անցել: Ի՞նչ է նշանակում մենք կռվում ենք 80-ական թվականների զենքերով: Ո՞նց կարող է դա ներելի լինել: Ինչո՞ւ են Երևանում պտտվում այդքան թանկարժեք մեքենաներ: Ինչո՞ւ են Երևանում այդքան մեծ պալատներ կառուցում, երբ երկիրն այնքան աղքատ է, այնքան չքավոր վիճակում է, ժողովուրդը հեռանում է… և […]

Կարդալ ավելին

ԱՄԱԼՅԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ԱՄԱԼՅԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ Կյանքի 89-րդ տարում իր մահկանացուն կնքեց թարգմանչուհի Ամալյա Ղուկասյանը: Ամալյա Ղուկասյանը ծնվել է 1928 թ. փետրվարի 23-ին, Դիլիջանում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է «Հայպետհրատ» հրատարակչությունում, որպես մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ: ՀՀ պետական հեռուստատեսությամբ վարել է «Գրքեր ձեզ համար» հեղինակային հաղորդաշարը: ՀԳՄ անդամ է 1976 թվականից: Ա. Ղուկասյանը թարգմանել է ավելի քան […]

Կարդալ ավելին

ՄԱՐԻՏԵ ԿՈՆՏՐԻՄԱՅՏԵ

ՄԱՐԻՏԵ ԿՈՆՏՐԻՄԱՅՏԵ Խոր ցավով ու կսկիծով իմացանք լիտվացի անվանի բանաստեղծուհի, թարգմանչուհի, հայագետ Մարիտե Կոնտրիմայտեի մահվան մասին: Մարիտե Կոնտրիմայտեն, կարելի է ասել, Հայաստանի մշակութային դեսպանն էր Լիտվայում: Ընդգրկուն էր նրա գործունեության ծիրը, որը վկայում է հայ և լիտվացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, հոգենկարագրի ու մտախառնվածքի ընդհանրությունը: Ապագայի լավագույն երազանքները Մարիտեին բերեցին Հայաստան: 1971 թ. Լիտվայի գրողների միությունից […]

Կարդալ ավելին

Համագործակցության գեղեցիկ մի պտուղ

Համագործակցության գեղեցիկ մի պտուղ Օրերս Բուլղարիայի Անկախ գրողների միությունը Գագիկ Դավթյանին ընդունել է իր շարքերը՝ որպես Պատվավոր անդամ: Նախաձեռնության հեղինակը Պոեզիայի արցախյան միջազգային երկրորդ փառատոնի մրցանակակիր, բանաստեղծուհի Վանյա Անգելովան է, ով թարգմանել և Դավթյանին ներկայացրել է բուլղարական «Литературен свят» («Գրական աշխարհ») էլեկտրոնային հեղինակավոր ամսագրում: Մինչ այդ նույն ամսագրում հայ բանաստեղծի ծավալուն շարքը հրապարակվել է Ռոման […]

Կարդալ ավելին

Համո Սահյանի ծննդյան օրը Լոր գյուղում

Համո Սահյանի ծննդյան օրը Լոր գյուղում Ապրիլի 14-ին՝ Համո Սահյանի ծննդյան օրը, ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Դավիթ Գասպարյանը, Հովհաննես Պապիկյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցներ այցելեցին նրա ծննդավայր Լոր գյուղը, որտեղ գտնվում է բանաստեղծի տուն-թանգարանը: Միջոցառմանը մասնակցել են […]

Կարդալ ավելին

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ Ամերիկահայ գրող ՓԻԹԸՐ ԲԱԼԱՔՅԱՆԸ ապրիլի 18-ին արժանացել է Պուլիցերյան պոեզիայի մրցանակին: Բալաքյանի «Օզոնի հանդես» բանաստեղծությունների շարքը, որի համար նա արժանացել է այս մրցանակին, հրատարակվել է Չիկագոյի համալսարանում: Փիթըր Բալաքյանի բանաստեղծություններից մեկը Սիրիայի անապատում Հայոց ցեղասպանության զոհերի մասունքների նկարահանումների մասին է:

Կարդալ ավելին