Նորություններ

Հայ գրականությունը հերթական կորուստը կրեց

Հայ գրականությունը հերթական կորուստը կրեց. կյանքի 69-րդ տարում կյանքից հեռացավ բանաստեղծ, հրապարակախոս, 1991 թվականից ՀԳՄ անդամ Ռոմիկ Սարդարյանը:

Կարդալ ավելին

Հայտարարություն Իրաքում ծավալվող ողբերգական դեպքերի վերաբերյալ

Հայ գրողները սրտի ցավով են հետևում Իրաքում ծավալվող ողբերգական դեպքերին. արկածախնդիրների մի խումբ այս տառապած հողի վրա ջանում է հետ բերել խավար միջնադարը՝ ստեղծելու այսպես կոչված իսլամական խալիֆաթ։ Նրանք մարդկության աչքի առաջ ազատություն են տվել իրենց մարդատյացության նողկալի բնազդին՝ կործանելով ոչ իսլամական բոլոր էթնիկ տարրերին՝ քրիստոնյաներին, այլ հավատքի ժողովուրդներին։ Սպանվել է հինգ հազարից ավելի եզդի, […]

Կարդալ ավելին

Լևոն Անանյանի ծննդավայր Կողբում բացվեց նրա անունը կրող պուրակ և հուշարձան

ՀԳՄ երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի ծննդավայր Կողբ գյուղում բացվեց նրա անունը կրող պուրակն ու հուշարձան աղբյուրը: Միջոցառմանը, որ նախաձեռնել էին «Լոռվա Ձոր» և «Նոյեմբերյան» հայրենակցական միություններն ու Հայաստանի գրողների միությունը, մասանկցում էին Անանյանի գրչակից ընկերները, անվանի մտավորականներ, գրողի արվեստի երկրպագուներ և նրա բազում հայրենակիցներ: «Լոռվա Ձոր» հայրենակցական միության ղեկավար, ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ […]

Կարդալ ավելին

Մետաքսե

Հայ գրականությունը ցավալի կորուստ կրեց. կյանքի 88-րդ տարում կյանքից հեռացավ ճանաչված բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, 1963 թվականից ՀԳՄ անդամ Մետաքսեն /Մետաքսե Սերոբի Պողոսյան/: Մետաքսեն ծնվել է 1926թ դեկտեմբերի 23-ին, Արթիկի շրջանի Արևշատ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ): Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական և Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտները։ Եղել է ՀՀ Մայրության ֆոնդի […]

Կարդալ ավելին

Հայտարարություն

Ս/թ. հոկտեմբեր ամսին ՀԳՄ-ում տեղի կունենա «Մուտք» ամենամյա մրցանակաբաշխության ամփոփում պոեզիայի և արձակի անվանակարգերում, որին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան երիտասարդ ստեղծագործողներ: Մրցանակաբաշխությունը նվիրված է Լևոն Անանյանի հիշատակին /հովանավոր՝ բանաստեղծ Նաթելլա Լալաբեկյան, ԱՄՆ/: Ներկայացնել ա/ պոեզիա՝ գիրք և տպագրված բանաստեղծական շարքեր բ/ արձակ՝ գիրք և տպագրված պատմվածքներ ու վիպակներ: Պոեզիայի և արձակի անվանակարգերում՝ յուրաքանչյուրի […]

Կարդալ ավելին

ՀԳՄ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ  ԵՆ

ՀԳՄ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ  ԵՆ ՀՀ վարչապետի հուշամեդալով՝ Վահագն Մուղնեցյան Նելլի Շահնազարյան Ռաֆայել Սահակյան Թադևոս Տոնոյան Սաթենիկ Մկրտչյան Վահան Սևան ՀՀ ՊՆ Գարեգին Նժդեհ մեդալով՝ Արա Նազարեթյան Բակուր Դրաստամատ Կանայան մեդալով՝ Սասուն Գրիգորյան ՀՀ ԿԳՆ-ի ոսկե մեդալով՝ Կիմ Աղաբեկյան Դավիթ Գասպարյան Ազատ Եղիազարյան Լիլիթ Արզումանյան Սուրեն Աբրահամյան Սեյրան Գրիգորյան Արա Առաքելյան Աշոտ Ավետիսյան Վաչագան Սարգսյան Էլդա […]

Կարդալ ավելին

80-րդ հանգրվանը

Հայաստանի գրողների միության 80-ամյակի կապակցությամբ լույս է տեսել «80-րդ հանգրվանը» խորագրով գիրք ժամանակագրությունը: Գիրքը բացվում է ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանի խոսքով: Ժամանակագրության կազմողներ Հեղինե Նազարյանն ու Կարինե Մեսրոպյանն իրենց ժամանակագրությունը սկսել են 1921թ. դեկտեմբերի 15-ից: Այդ օրը Երևանում ստեղծվեց Հայաստանի գրական անդրանիկ կազմակերպությունը` «Հայ գեղարվեստական գրականության աշխատավորների միությունը»: Ժամանակագրության վերջին հանգրվանը այս տարվա հունիսն է, […]

Կարդալ ավելին

Հուլիսի 2-ին Հայաստանի գրողների միության ճեմասրահներում բացվեց ՀԳՄ նախագահների լուսանկարների մշտակա ցուցասրահը

Հուլիսի 2-ին Հայաստանի գրողների միության ճեմասրահներում բացվեց ՀԳՄ նախագահների լուսանկարների մշտակա ցուցասրահը

Կարդալ ավելին