ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ավետիք Իսահակյանի
ծննդյան 150-ամյակին նվիրված գրական հանդիսություն:

Ավետիք Իսահակյանի
ծննդյան 150-ամյակին նվիրված գրական հանդիսություն:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ – 128 Եղիշե Չարենցի ծննդյան օրը՝ մարտի 13-ին բազմաթիվ էին այցելուները նրա հուշակոթողին: Այնտեղ էին գրողներ, Չարենցի տուն թանգարանի աշխատակիցներ, նրա անվան դպրոցի աշակերտներ: Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը ողջունեց ներկաներին, ասելով՝ «Այսօր հայ ժողովուրդը տոնում է իր հանճարեղ զավակի 128 – ամյակը: Չարենցն իր կենդանության ժամանակ տեսավ իր ժողովրդի սերն ու պաշտամունքը և […]

Հանդիպում ՀԳՄ հրատարակչության տնօրեն, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանի հետ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ժամանակակից գրականությունը սովորողների, դասավանդողների ուշադրության կենտրոնում է և «Ճանաչենք ժամանակակից գրողներին» նախագիծը շուրջտարյա է։ Ժամանակակից շատ գրողների գործեր մշտապես ընթերցվում – քննարկվում են։ Ուսուցիչներն ու սաները պարբերաբար ընտրում, ընթերցում- վերլուծում են ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները , այնուհետև հրավիրում են հեղինակներին, զրույց-քննարկումներ ունենում նրանց հետ։ […]

ՍՈՖԻ ԱՎԱԳՅԱՆ Կյանքից հեռացել է վաստակաշատ թարգմանչուհի, Հայաստանի գրողների միության անդամ ՍՈՖԻ ԱՎԱԳՅԱՆԸ։ Նրա ողջ կյանքը անմնացորդ նվիրում էր գրականությանը, հատկապես՝ թարգմանական արվեստին, որի շնորհիվ ընթերցողի սեղանին են դրվել Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը», Անրի Թուայայի «Սգավոր ձյունը», «Էգլեթիերների ընտանիքը», Գի դը Մոպասանի «Ձիթենու այգին», Անրի Վերնոյի «Մայրիկը» և այլ ստեղծագործություններ։ Նշանակալի […]

Հայաստանի գրողների միություն Պարոն Էդվարդ Միլիտոնյանին Աջակցության հայտարարություն Հարգելի պարոն Միլիտոնյան, Սաքսոնիա-Անհալթի Ֆրիդրիխ-Բյոդեքեր-Կրայս (ՖԲԿ) միության կողմից ձեզ եմ ուղարկում մեր աջակցության հայտարարությունը։ Մենք տեղեկացանք, որ Հայաստանի գրողների միությունը (ՀԳՄ) ներգրավված է իր շենքի սեփականության իրավունքը վիճարկող դատական գործընթացում: Ավելի քան 15 տարի ՖԲԿ-ն և ՀԳՄ-ն հաջողությամբ համագործակցում են բազմաթիվ նախագծերով։ Այս տարի […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 13-ին՝ ժամը 12-ին, Եղիշե Չարենցի ծննդյան օրվա առթիվ այցելություն մեծ բանաստեղծի հուշարձանին (ռադիոտան հարևանությամբ): Հայաստանի գրողների միություն Եղիշե Չարենցի տուն-թանգարան Եղիշե Չարենցի անվան թիվ 68 դպրոց

ՄԵՆՔ ՑՆՑՎԱԾ ԵՆՔ Թանկագին բարեկամներ Վրաստանի գրողների միությունը և վրացի գրողները ցնցված են համացանցում շրջանառվող այն լուրից, որ Հայաստանի կառավարությունը, որը տասնամյակներ շարունակ եղել է հայ գրականության իսկական ջատագովն ու հովանավորը, մտադիր է մեր գրող ընկերներին զրկել իրենց պատկանող շենքից, Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տներից։ Ձեր նկատմամբ Հայաստանի կառավարության վերաբերմունքը մեզ համար […]

ՀԳՄ նախագահության նիստը Փետրվարի 4-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության նիստը: Ներկա էին նախագահության 25 անդամ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց ՀԳՄ շենքի, Ծաղկաձորի ստեղծագործական տան և Սևանի ստեղծագործական տան սեփականության իրավունքի հարցով ՀՀ դատախազության՝ ՀՀ վարչական դատարանի ներկայացրած հայցադիմումի, տեղի ունեցած դատական նիստերի, դատավարությունների ընթացքի և այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Նա տեղեկացրեց հունվարի 22-ին […]

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԷՐ ԱՊԱԳԱՅԻՆ (հատված «Դարի ասպետը» գրքից, 2024 թ.) 1998 թվականին նշվելու էր Սարդարապատի հերոսամարտի 80-ամյակը։ Վազգեն Սարգսյանը նախաձեռնեց հուշահամալիրի նորոգման, շրջակայքի պատշաճ տեսքի բերման աշխատանքները։ Հուշահամալիրի տնօրենի պաշտոնում նշանակվեց Վլադիմիր Դարբինյանը, որի Հոկտեմբերյանի շրջկոմի 1-ին քարտուղարի պաշտոնում եղած ժամանակ էր կառուցվել ճարտարապետական նշանավոր թանգարանն ու մնացյալ կառույցները։ 1998 թվականի մայիսի […]

ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 95-ԱՄՅԱԿԸ Փետրվարի 27-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ արցախցի բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Սոկրատ Խանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված գրական ցերեկույթ: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ Սոկրատ Խանյանին հանձնելով Գրողների միության ուղերձը և հաջողություններ ու երկար կյանք մաղթելով նրան: Ցերեկույթը վարում էր բանաստեղծուհի, գրականագետ Ալիսա Բաղդասարյանը՝ ընթացքում խոսելով վաստակաշատ գրողի մասին […]