Հրապարակումներ

ՏՈՀՄԻԿ ԱՍԱՑՈՂԸ

ՏՈՀՄԻԿ ԱՍԱՑՈՂԸ Պատանի տարիքից մինչև հիմա Արտաշեսի դեմքին մի բրածո տխրություն կա, որ չի պատմվի և չեմ առնչում միայն Սասունից ելնելու հետ, ավելի ընդերքային է, նրա դեմքն էլ ձորերի ու ժայռերի ստվերներ ունի, Մարութա սարի առասպելներով է հերկած, նաև տոհմիկ բառ ու բանի շղթան է զնգզնգում, երբ հանկարծ պոռթկում է գրական առիթով։ Նա չի խոսում […]

Կարդալ ավելին

ՀԵՏՀԱՇՎԱՐԿ

ՀԵՏՀԱՇՎԱՐԿ Հայերս ինքներս մեզ համարում ենք շատ խելոք, լուրջ, վկայակոչում ենք պատմությունը, մեր մշակույթը, գրականությունը, գիտությունը։ Այլ ազգերից էլ կան այդպես մեզ գնահատողներ։ Սակայն եթե պատմականության, իրադարձությունների, քարտեզագրության վերջից ենք նայում, տեսնում ենք մեր ճշգրիտ վիճակը՝ ազգովի սթափվում ենք, երբ արդեն, ինչպես ժողովուրդն  է ասում, իրեն լավ ճանաչելով՝ բանը բանից անցել է։ Իհարկե մեզանում եղել […]

Կարդալ ավելին

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՐԵՆ ՉԼՌԵՆՔ

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՐԵՆ ՉԼՌԵՆՔ Տարիներ առաջ կարդացել եմ ճանաչված նկարիչ Փանոս Թերլեմեզյանի հուշերի գիրքը և մի դրվագ սեպվել է հիշողությանս մեջ։ Վանեցի նկարիչը նկարակալով բարձրանում է իրենց տան հարթ տանիք և նկարակալը տեղավորելով փորձում է նկարել։ Եվ ի՞նչ՝ նկատում է, որ թուրքական զորքը շրջապատում է քաղաքը։ Շտապ իջնում է ներքև և միանում է Վանի 1915 […]

Կարդալ ավելին

ՃՆՃՂՈՒԿԻ ՕԳՏԱՇԱՀ ԶՐՈՒՅՑԸ

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ ՃՆՃՂՈՒԿԻ ՕԳՏԱՇԱՀ ԶՐՈՒՅՑԸ Կիրակի օրվա առավոտը պայծառ էր, և պատուհանի մոտ հավաքված ճնճղուկները համերաշխ կտցում էին իրենց համար լցրած հացի փշրանքները։ Հետո նրանք թռան, միայն մեկը մնաց և այդ մեկն էլ մարդու լեզու առած դիմեց ինձ. – Է՛յ, մանկագիր, դու մեր մասին շատ ես բանաստեղծություններ գրել։ Հիմա ես ուզում եմ քեզ լավություն անել […]

Կարդալ ավելին

ԵՐԿՎՈՐՅԱԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ ՍՈՒՏՆ ՈՒ ՃԻՇՏԸ

ԵՐԿՎՈՐՅԱԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ ՍՈՒՏՆ ՈՒ ՃԻՇՏԸ Սուտն ու Ճիշտը երկվորյակ եղբայրներ են, բայց տարբեր ձվաբջիջներից, նման չեն իրար, նույնիսկ բնույթով հակադիր են, միմյանց հանդեպ թշնամաբար։ Նրանց հարաբերությունները հիմնականում սրվում են նախընտրական պայքարի բովում։ Ժողովրդի մեջ կա շերտ, որ ընկալում է ճշմարտությունը, կա շերտ, որ ենթագիտակցորեն, ավելի ստույգ՝ անգիտակցորեն, հակված է խաբվելու, նա երբեմն հաճույք է ստանում […]

Կարդալ ավելին

ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ Նախընտրական առաջին շաբաթն անցավ բուռն ելույթներով, առաջին պլան են մղված ագրեսիվ հռետորաբանությունը, անձնական վիրավորանքները՝ երբեմն հայհոյանքներով համեմված, կոշտ մեղադրանքներն ուղղված են արած ու չարած գործերին, կոռուպցիային, իշխանության ու ընդդիմության անցյալ ու ներկա նախագահների, մեծավորների թույլ տված ակնհայտ ու թաքնված իբրև ազգավնաս քայլերին, թերացումներին, Արցախի ողբերգության պատասխանատուներին ու մեղավորներին, անգամ արցախցիներին նշավակելով ու թիրախավորելով։ […]

Կարդալ ավելին

ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԿԻՍԱՄՇՈՒՇ

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԿԻՍԱՄՇՈՒՇ 2026 թվականի փետրվարի 12-ի առավոտյան Երևանի Մալաթիա թաղամասի կողմերը մշուշ էր, ավելի ստույգ՝ կիսամշուշ։ Գրողի երևակայությունը եզրեր է փնտրում իրականության և բնական երևույթների, քաղաքական մթնոլորտի և եղանակի արագ փոփոխականության միջև։ Այսպես գրողը կիսամշուշը վերաբերեց նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստանում տված ասուլիսների և նրանց թարգմանության ու տարատեսակ, հաճախ լրիվ հակառակ […]

Կարդալ ավելին

ԳՐՈՂՆԵՐԻ ՀՈԳԻՆԵՐՆ ՈՒ ՆՈՐ ՏԱՐԻՆ

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՀՈԳԻՆԵՐՆ ՈՒ ՆՈՐ ՏԱՐԻՆ Եթե գրող ես, չես կարող չկարդալ մեծ նախորդներին և նրանց գրվածքներին հաղորդվելով չթրծվել մարդկային հոգու խորը, հաճախ անբռնելի հույզերով, ճանաչողությամբ, մարդ լինելու պարտքին ու առեղծվածին։ 2025 թվականին Ավետիք Իսահակյանի հրեղեն հավքերն էին թևածում մեր և այլ երկրներում, հուշելով, որ 150-ամյակը նորովի է բացահայտում ոգու սովի դեմ մարտնչած գրողի […]

Կարդալ ավելին

ԿԱՆԳ ԱՌԵՔ

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ ԿԱՆԳ ԱՌԵՔ Հունիսի 13-ի գիշերը և լուսադեմին սպասվելիք պատերազմը սրընթաց մտավ մեր տարածաշրջան, ստույգ՝ մեր հարևան Իրանը ենթարկվեց Իսրայելի ռմբակոծիչների հարձակմանը։ Տագնապ է Իրանում, Իսրայելն է պատրաստվում հակառակորդի խոստացած հուժկու հակահարվածներից պաշտպանվելու, ժողովրդին ուղղորդում են ապաստարաններ, շենքերի ներքնահարկեր։ Իրանի հարևան երկրներն, իհարկե, նախապատրաստական պաշտպանական դիրքավորումների են անցնում, Իրաքում և այլ երկրներում տեղակայված ամերիկյան […]

Կարդալ ավելին

ՄԵՐ ԽՈՍՔԸ

ԽՈՍՔԻ ԿՇԻՌԸ Ի սկզբանե էր բանն։ Նրա մեջ սերն է Արարչի։ Մարդիկ առանց նորամուծությունների չեն կարող ապրել, սիրուն դյուրին խառնեցին անհանդուրժող, անհարգալից, վիրավորական և թշնամական հավելումներ։ Այսօր մեր հանրային կյանքում, սոցցանցերում եռում է հայհոյալից կիրքը։ Խոսքի ազդեցության դաժան բնույթի մասին շատ քչերն են մտածում։ Գրողն ի՞նչ պիտի հորդորի նախ իրեն, ապա մեծավորին (ՀՀ նախագահ, ՀՀ […]

Կարդալ ավելին
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12