Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 5-ին, ժամը՝ 15-ին «Առնո Բաբաջանյան համերգասրահ»-ում տեղի կունենա ՀԳՄ 85 ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություն: ՀԳՄ բոլոր անդամները հրավիրվում են մասնակցելու հանդիսությանը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 2-ին,ժամը՝ 14-ին Հայաստանի ազգային գրադարանում կբացվի գրքերի ցուցահանդես՝ նվիրված Գրողների միության 85 ամյակին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Կարդալ ավելին

Նոյեմբերի 27-ը Եղիշե Չարենցի մահվան օրն է:

Նոյեմբերի 27-ը Եղիշե Չարենցի մահվան օրն է: Նրա հուշարձանին( ինչպես ամեն տարի այս օրը) այցելեցին և ծաղիկներ խոնարհեցին գրողներ, մտավորականներ, Մեծ բանաստեղծի անունը կրող դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, տուն թանգարանի աշխատակիցներ, Չարենցյան պոեզիայի սիրահարներ: Բացման խոսք ասաց բանաստեղծի թոռնուհի Գոհար Չարենցը, ըստ նրա՝ «Մեծ հայի ողջ կյանքն ու գործը անմոռաց նվիրում էր հայրենիքին»,: ՀԳՄ նախագահ Էդվարդ […]

Կարդալ ավելին

ՀԳՄ 85ամյակի շրջանակներում Ծաղկաձորում և Հրազդանում տեղի ունեցան հանդիպումներ և միջոցառումներ

ՀԳՄ 85ամյակի շրջանակներում Ծաղկաձորում և Հրազդանում տեղի ունեցան հանդիպումներ և միջոցառումներ։ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդիպում ունեցավ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի հետ։Հանդիպման ընթացքում խոսեցին Հրազդանի մշակութային, գրական կյանքի աշխուժացման մասին։

Կարդալ ավելին

ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Կյանքի 82-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 1968 թվականից ՀԳՄ անդամ  ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԸ։ Ծնվել է 1937 թ. Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում։ 1966 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 1971-1973 թթ. մասնակցել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտին կից գրականության բարձրագույն դասընթացներին։ Աշխատել է Երևանի հեռուստատեսության ստուդիայում, «Հայրենիքի ձայն» […]

Կարդալ ավելին

Պարգևատրվել է գրականագետ Ավետիք Իսահակյանը

Պարգևատրվել է գրականագետ Ավետիք Իսահակյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգյանի հրամանագրով գրականագետ Ավետիք Իսահակյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։ Նախագահի հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. գրական-մշակութային երկարամյա գործունեության համար գրականագետ Ավետիք Վիգենի Իսահակյանին պարգևատրել Մովսես […]

Կարդալ ավելին

Հանդիպում Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում

Հանդիպում Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում Ի նշանավորումն ՀԳՄ 85 – ամյակի, նոյեմբերի 19-ին մի խումբ գրողներ եղան Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում: Հետաքրքիր զրույց ծավալվեց միության անցած փառավոր, միաժամանակ բարդ ու դժվարին ճանապարհի մասին: Գրողները հիշարժան դրվագներ ներկայացրին իրենց գրական կենսագրությունից: Հաճելի անակնկալներ էր պատրաստել քանգարանի տնօրինությունը: Շնորհավորագրեր հանձնվեցին ԳՄ նախագահ Էդվարդ […]

Կարդալ ավելին

Ս.Սարինյանի 95 ամյակին նվիրված գրական ցերեկույթ

Ս.Սարինյանի 95 ամյակին նվիրված գրական ցերեկույթ Նոյեմբերի 15_ին Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ Ս.Սարինյանի 95 ամյակին նվիրված գրական ցերեկույթ, ինչպես նաև վերջինիս «Կենսամատենագիտություն» գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը՝ խոսելով Սարինյանի որպես գիտնական, որպես պատմաբան և որպես մարդ երևույթի մասին։ «Սարինյանը դասական և ժամանակակից գրողներին դիտարկում էր ամբողջական […]

Կարդալ ավելին

Հայտարարություն

Նոյեմբերի 19-ին, ժամը՝15-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի կունենա հանդիպում արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանի հետ: ՀԳՄ ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Կարդալ ավելին

Վահան Անդրեասյանի «Անձևություն» գրքի շնորհանդեսը

Նոյեմբերի 7-ին «Դարան» գրախանութում տեղի ունեցավ բանաստեղծ Վահան Անդրեասյանի «Անձևություն» գրքի շնորհանդեսը: Ելույթ ունեցան Արքմենիկ Նիկողոսյանը(գրականագետ), Հայկ Համբարձումյանը(գրականագետ), Շանթ Մկրտչյանը (բանաստեղծ, թարգմանիչ): Ելույթ ունեցավ նաև Վահան Անդրեասյանը:

Կարդալ ավելին