ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ՏԱՐԻՆԵՐԸ

Նարինե ԿՌՈՅԱՆ ՉԱՊՐԵԼՈՒ ՏԱՐԻՆԵՐ Չապրելու, որովհետև բախտի բերմամբ մեզ բաժին հասած պետականությունը, որպես հերթական կայսրության կործանման հետևանք, որ մենք, ասես սկուտեղի վրա, նվեր ստացանք, նման էր ծննդյան տարեդարձին ստացած նվերների հսկայական այն կույտին, երբ պարզապես մոլորվում ես` ի՞նչ ես անելու այսքանը, ինչպե՞ս ես պահելու: Թերևս պահելն ամենադժվար բանն է աշխարհում: Պիտի խնամես, փոշին սրբես, լվանաս, […]


