ԷԼԴԱ ԳՐԻՆ

ԷԼԴԱ ԳՐԻՆ
Կյանքի 88-րդ տարում մահականացուն կնքեց ճանաչված արձակագիր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1985թ-ից ՀԳՄ անդամ Էլդա Գրինը:
Էլդա Գրինը ծնվել է 1928թ. մարտի 10-ին, Թբիլիսիում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը, այնուհետև` Մոսկվայի օտար լեզուների ասպիրանտուրան: 1955թ-ից հոգեբանություն է դասավանդել ԵՊՀ-ում: ՀՀ դատական փորձագետ-հոգեբանն էր:
Էլդա Գրինի պատմվածքները պարբերաբար տպագրվել են մոսկովյան և հայկական մամուլում, թարգմանվել ճապոներեն, լեհերեն, չեխերեն և այլ լեզուներով: Հեղինակ է 14 գրքի, այդ թվում ,,Ուզում ենք գեղեցիկ ապրել,, /1992/, ,,Երազների տիեզերք,, /2004/, ,,Ձեռքեր,, /2010/, ,,Նատյուրմորտ սև ֆոնի վրա,, /2011/ և այլն:
Էլդա Գրինը արժանացել է ՀԳՄ ,,Գրական վաստակի համար,, և ԵՊՀ Ոսկե մեդալների:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Էլդա Գրինի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի գրողների միության շենքում: