ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, դրամատուրգ ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԻՆ ծննդյան 80-ամյակի առթիվ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, դրամատուրգ
ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԻՆ ծննդյան 80-ամյակի առթիվ

Հարգելի՛ պարոն Ադալյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ: Մարդասիրությամբ և լավատեսությամբ տոգորված Ձեր ստեղծագործությունները վաղուց իրենց տեղն են գրավել ժամանակակից հայ արձակում: Գնահատելի է Ձեր ավանդը հայ թատերգության զարգացման գործում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք, ստեղծագործական նոր ձեռքբերումներ:
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահ

Հարգելի՛ պարոն Ադալյան.
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ:
Ադալյանական արձակն ու դրամատուրգիան, անցնելով ինքնահաստատման ու ինքնադրսևորումի դժվարին ճանապարհ, ունեն տասնամյակների իրենց տարեգրությունը` աչքի ընկնելով լավատեսությամբ ու դրական լիցքերով, երբեք չպակասող էներգիայով և ազգային դիմագծով:
Ձեր ստեղծագործությունները, որոնք ինքնատիպ գրողի բազմադեմ դրսևորումներն են գրական հերոսների ու կերպարների տեսքով, որոնցում տարբեր խավի ու սերնդի մարդիկ և ճակատագրեր են, իրենց թեմատիկայով հասարակական կյանքի ոչ անտարբեր մասնակիցներ են` ձգտելով այն դարձնել ավելի արդար, ավելի անթերի ու ավելի հայրենամետ:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նոր հաջողություններ:
Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ