Տեղի ունեցավ արձակագիր, թարգմանչուհի, լրագրող Անահիտ Խարմանդարյանի “Ծեր պրոֆեսորի պատգամը” գրքի շնորհանդեսը։

Հունիսի 5֊ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր, թարգմանչուհի, լրագրող Անահիտ Խարմանդարյանի “Ծեր պրոֆեսորի պատգամը”գրքի շնորհանդեսը։ Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ ռուսական բաժանմունքի նախագահ, գրաքննադատ, հրապարակախոս Սերգեյ Մուրադյանը։ Ելույթ ունեցան արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ Նելլի Սահակյանը, արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ Արտակ Վարդանյանը, բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Գիլանցը, արձակագիր Հովիկ Վարդումյանը, “Ոզնի” հանդեսի խմբագիր Գուրգեն Բալայանը, բանասեր, լրագրող Մարինե Բանդուրյանը, ՌԴ ԳՄ անդամ, արձակագիր, հրապարակագիր Կարինա Զուրաբովայի խոսքը ներկայացրեց Աստղիկ Խարմանդարյանը։ Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ նաև Անահիտ Խարմանդարյանը։