Տեղի ունեցավ Ռուբեն Հովսեփյանի ծննդյան 80 ամյակին նվիրված հիշատակի ցերեկույթ:

Հունիսի 7-ին ՀԳՄ մեծ դահլիճում տեղի ունեցավ արձակագիր, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի ծննդյան 80 ամյակին նվիրված հիշատակի ցերեկույթ: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան Դավիթ Մուրադյանը(արձակագիր, կինոգետ), Հրանդ Մարգարեանը(ԱՄՆ, բանաստեղծ, դրամատուրգ), Սպարտակ Ղարաբաղցյանը(«Համազգային» հայ. կրթ. և մշակ. միության կենտրանական վարչության անդամ) , Պետրոս Դեմիրճյանը(ՀԳՄ քարտուղար), Աելիտա Դոլուխանյանը(գրականագետ), Ռաֆայել Սահակյանը(արձակագիր), Գրիգոր Ջանիկյանը(արձակագիր, հրապարակախոս), Խաչիկ Մանուկյանը (բանաստեղծ), Վրեժ Սարուխանյանը(արձակագիր): Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանը կարդաց Ռուբեն Հովսեփյանի «Մեր պապերը» պատմվածքը: Ռուբեն Հովսեփյանի ստեղծագործություններից կարդաց Գայանե Սամվելյանը, ով նաև վարում էր հիշատակի ցերեկույթը: