Շնորհավորանք

Շնորհավորանք

Մի քանի օր է, ինչ տարբեր հեռուստաընկերություններով սփռվում են ՀՀ Կառավարության Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հարցազրույցները. շատ հետաքրքիր ծրագրերով է ներկայանում նորանշանակ պաշտոնյան: Հուսով եմ, որ նա կկարողանա իրագործել այդ ամենը՝ ի նպաստ Հայաստան-Սփյուռք միասնական առաջընթացի ու հայապահպանման: Նա անցյալ տարի այցելել էր Հայաստանի գրողների միություն, և մեր հանդիպման ընթացքում քննարկած համատեղ աշխատանք իրականացնելու ցանկությունը, վստահ եմ, ուժի մեջ է:

Շնորհավորում եմ, սիրելի Զարեհ Սինանյան:

Հարգանքներով՝ Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ