Պարույր Սևակի հիշատակի օրը Զանգակատանը

Երեկ առանձնահատոկ մարդաշատ էր Զանգակատանը և դա իր պատճառն ուներ. Պարուր Սևակի տուն-թանգարանում այս անգամ ոչ միայն բանաստեղծի հիշատակի օրն էր նշվելու, այլ նաև` ծննդյան 95 ամյակը: Ելույթ ունեցան «Գեղարդ» երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Մհեր Նավոյան), «Պոեզիայի թատրոն» թատերախումբը, Գ. Գինոսյանի «Կարին» ավանդական երգի-պարի համույթը: Տեղի Ունեցավ նաև «Անլռելի զանգակատուն» պոեմի վերահրատարակված գրքի շնորհանդեսը: Ներկա էին պաշտոնատար անձինք, ուսանողներ, դպրոցականներ, համայնքի բնակիչներ , մտավորականներ, մշակույթի գործիչներ, իհարկե նաև` գրողների միության մեր պատվիրակությունը /գրակաագետ Սավել Մուրադյան, բանաստեղծներ Նանե, Լևոն Բլբուլյան, Մանասե, Հասմիկ Դադամյան/; Պատվիրակության անունից ջերմ խոսք ասաց անվանի գրականագետ Սամվել Մուրադյանը: