«Չարենցյան ամառ

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության հետ համագործակցությամբ մեկնարկում է «Չարենցյան ամառ» ամենամյա ծրագիրը, որը Եղիշե Չարենցի նախաձեռնած «Մանուկ ընթերցողների կոնֆերանս» գաղափարի այլընտրանքային իրականացումն է: Ծրագիրը նախատեսված է 14-ից 17 տարեկան դպրոցականների համար:

«Չարենցյան ամառ» ծրագիրը բաղկացած է երեք փուլից՝

հետազոտական աշխատանք,

կոնֆերանս,

նյութերի ժողովածուի հրատարակում:

2023 թվականի հետազոտական աշխատանքի խորագիրն է «Չարենցը և իր ժամանակակիցները»:

Ծրագրին մասնակցելու համար պետք է գրանցվել հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/3t9wr558, իսկ հետազոտական աշխատանքներն ուղարկել charents.museum@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը:

Ավելին՝ https://escs.am/am/news/16930