ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՄԵԴԱԼԻ

ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՄԵԴԱԼԻ

Անվանի արձակագիր Վահագն Գրիգորյանը կրկին Հայաստանում է:Մայիսի      25-ին նա այցելեց Հայաստանի գրողների միություն և հանդիպեց  ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին: Վերջերս իր ծննդյան 80-ամյակի կապակցությամբ  Վահագն Գրիգորյանն արժանացել է ՀՀ ԱԳՆ I աստիճանի պատվո մեդալի հայ – լիտվական գրական – մշակութային կապերի զարգացման և ամրապնդման գործում  ունեցած մեծ ավանդի  համար: 2022 թ.-ին Վահագն Գրիգորյանն արժանացել էր նաև ՀԳՄ  «Գրական վաստակի համար» մեդալի:  Վ. Գրիգորյանը  ծանոթացավ Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ  հրատարակված ՀԳՄ անդամ գրողների «Արձակ դաշտեր» պատմվածքների անթոլոգիային, որտեղ տպագրվել էր իր «Կշեռքը» պատմվածքը և  «Պապ ու տատի թոռները»  անթոլոգիային,  որտեղ տպագրվել էր նրա «Հեքիաթ կլոր տարվա մասին»  հեքիաթը: Նա ծանոթացավ վերջերս ՀԳՄ երկրորդ հարկի ճեմասրահում բացված ՀՀ պետական և ՀՀ նախագահի մրցանակների դափնեկիրների լուսանկարների ցուցադրանքին, որտեղ նաև իր լուսանկարն էր: ՀԳՄ նախագահն ու Վահագն Գրիգորյանը քննարկեցին հայ – լիտվական գրական ներկա իրողությունները: