ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԳՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԳՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

            2023 թվականի ապրիլի 28-ին Հրազդան քաղաքում բացվեց ՀԳՄ Կոտայքի մարզային բաժանմունքի գրասենյակը: Հանդիսությունը գլխավորում էր Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ով ՀԳՄ Կոտայքի մարզային բաժանմունքի ղեկավար Հակոբ Հարությունի հետ կտրեց գրասենյակի նավակատիքի խորհրդանշական կարմիր ժապավենը: Բացման արարողության ժամանակ հնչեց Հրազդան քաղաքի օրհներգը, ողջույն-պարով հանդես եկավ «Արարա» պարային համույթը (գեղ. ղեկավար` Ավետիս Ղասաբյան): Հակոբ Հարությունը և Զեմֆիրա Ենոքյանը գրական վաստակի համար պարգևատրվեցին մեդալով և պատվոգրով: Հանդիսությանը մասնակցում էին ՀԳՄ անդամներ և Կոտայքի մարզից մտավորականներ, որոնք կարևորեցին գրասենյակի անհրաժեշտությունը գրական-մշակութային կյանքում: Միջոցառումը դարձավ նաև «Ոգու կանչ» թերթի վերահրատարակման շնորհանդեսը: Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանն իր խոսքում արժևորեց գրասենյակի գոյությունը և անդրադարձավ հետագա համատեղ աշխատանքներին: Ամփոփիչ խոսքում Հակոբ Հարությունը շնորհակալություն հայտնեց գրասենյակի կայացման գործում բոլոր աջակիցներին: Գրասենյակի տարածքն անվարձահատույց հատկացրել է Հրազդանի համայնքապետարանը (համայնքի ղեկավար` Սևակ Միքայելյան):

Վարդ ԱՐԾԱՓԷ