«Գրական տեղեկատու»-ի շնորհանդեսը

Լույս է տեսել Հայաստանի գրողների միության անդամների «գրական տեղեկատու»-ն։ Մինչ օրս եղել է երեք հրատարակություն՝ 1975-ին, 1981-ին և վերջինը 1986-ին։ Շուրջ քառասուն տարվա դադարից հետո այս հրատարակությունն առանձնանում է նախորդներից իր ընդհանուր ընդգրկուն պատկերով. գրքում ներառված են ոչ միայն Հայաստանում ապրող ստեղծագործողները, այլև՝ սփյուռքահայ և Արցախի գրողների միության անդամները։

«Հրատարակության հովանավորն է Թարյան (Մխիթարյան) ընտանիքը»

«Գրական տեղեկատու»-ի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 6-ին, ժամը 14:00-ին, ՀԳՄ կլոր սրահում։

Հրատարակչություն՝ «Վան Արյան»։

Կազմող՝ Էդվարդ Միլիտոնյան։