Գիրք նվիրելու միջոցառման շրջանակում Չեխովի դպրոցի հյուրն էր ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը

Փետրվարի 23-ին, գիրք նվիրելու միջոցառման շրջանակում Անտոն Չեխովի անվան 55 հիմնական  դպրոցի հյուրն էր ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը։

Հանդիպման ընթացքում աշակերտները արտասանեցին Էդվարդ Միլիտոնյանի ստեղծագործություններից, հնչեցրին հետաքրքիր հարց ու պատասխաններ, օրը լեցուն, ջերմ ու մտերմիկ էր։

Հանդիպման վերջում Միլիտոնյանը երեխաներին նվիրեց իր գրքերից և «Ծիծեռնակ» խմբագրության ամսագրերից։