Գրողների միության հոբելյանի կապակցությամբ ցուցահանդես և պոեզիայի ցերեկույթ կազմակերպվեց

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության 85-ամյակի առթիվ նոյեմբերի 29-ին միությունում բացվեց ցուցահանդես, որում ներկայացված են դասական և ժամանակակից գրողների անհատական, խմբակային լուսանկարներ: «Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ 85 տարվա ընթացքում միության անդամները մասնակցել են բազմաթիվ միջոցառումների, եղել տարբեր վայրերում ու անմահացրել են իրենց հիշողությունները խմբակային լուսանկարներով նաև, որոնք ներկայացված են ցուցահանդեսում: […]


