ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ« Տարեմուտի խոհեր» պոեզիայի ցերեկույթ

Դեկտեմբերի 20-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ« Տարեմուտի խոհեր» պոեզիայի ցերեկույթ։ Իրենց տարեմուտյան խոհերով հանդես եկան և բանաստեղծություններ ընթերցեցին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը,բանաստեղծներ՝ Արևշատ Ավագյանը, Անուշ Վարդանյանը,Գոհար Գալստյանը,Վահան Անդրեասյանը,Լիլիթը, գրող,երգահան Արսեն Համբարյանը, Հերմինե Նավասարդյանը, Մանիկ Աճեմյանը, արձակագիր, բանաստեղծ,հրապարակախոս Նանեն և ուրիշներ։ Ցերեկույթը կազմակերպել էր ՀԳՄ պոեզիայի բաժանմունքը։