Հանդիպում ՀԳՄ-ում

Հանդիպում ՀԳՄ-ում Մարտի 5-ին՝ ժամը 14-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա «Բյուրակն» կրթահամալիրի սաների հանդիպումը «Երբ Արցախը պաշարված էր» գրքի հեղինակների հետ։ Հայաստանի գրողների միություն «Բյուրակն» կրթահամալիր

Հանդիպում ՀԳՄ-ում Մարտի 5-ին՝ ժամը 14-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա «Բյուրակն» կրթահամալիրի սաների հանդիպումը «Երբ Արցախը պաշարված էր» գրքի հեղինակների հետ։ Հայաստանի գրողների միություն «Բյուրակն» կրթահամալիր

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԷՍՍԵ Ես՝ որպես շախմատասեր, իրական կյանքի ընթացքը համեմատում եմ շախմատային պարտիայի հետ։ Կան դասական, արագ և բլից ձևաչափերով մրցույթներ։ Հիմա անցկացվում են նաև Ֆիշերի շախմատ կոչվածի լուրջ առաջնություններ, անգամ աշխարհի չեմպիոնության համար։ Աշխարհաքաղաքական որոշակի հատվածներում դասական շախմատի ժամանակաչափը՝ 90 րոպե և ավելի, քիչ-քիչ իր տեղը զիջում է արագ՝ 10-ից 15 րոպե, և […]

Լույս է տեսել Հայաստանի գրողների միության անդամների «գրական տեղեկատու»-ն։ Մինչ օրս եղել է երեք հրատարակություն՝ 1975-ին, 1981-ին և վերջինը 1986-ին։ Շուրջ քառասուն տարվա դադարից հետո այս հրատարակությունն առանձնանում է նախորդներից իր ընդհանուր ընդգրկուն պատկերով. գրքում ներառված են ոչ միայն Հայաստանում ապրող ստեղծագործողները, այլև՝ սփյուռքահայ և Արցախի գրողների միության անդամները։ «Հրատարակության հովանավորն է Թարյան (Մխիթարյան) ընտանիքը» […]

Հայաստանի գրողների միությունը ցավակցում է բանաստեղծ, թատերագիր, թարգմանիչ Հրանդ Մարգարեանին (Նյու-Յորք)՝ սիրելի կնոջ ԺԱՆԵՏԻ մահվան կապակցությամբ և իր վշտակցությունն է հայտնում հարազատներին։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ Փետրվարի 22-ին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կլոր սրահում հանդիպեց Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին: Ողջունելով ուսանողներին՝ Էդ. Միլիտոնյանը նշեց, որ հանդիպումները գրողների հետ կարևոր են երիտասարդների ընդհանուր զարգացման ու գրականության իմացության համար: «Մենք սկսելու ենք ժամանակակից գրողների հետ հանդիպումների շարք համալսարաններում ու դպրոցներում, որը կնպաստի ժամանակակից գրողների հետ ծանոթությանը, […]

Հանդիպում ուսանողների հետ Փետրվարի 22-ին ՝ ժամը 14-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հանդիպումը «Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան»-ի ուսանողների հետ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

2023 Թ. ԱՄԵՆԱՄՅԱ ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ Փետրվարի 19-ին կլոր սրահում տեղի ունեցավ 2023թ. ամենամյա ՀԳՄ նախագահության մրցանակաբաշխությունը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց մրցանակակիրներին և նրանց հանձնեց մրցանակները. Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ (արձակ) Ներսես Խառատյանին՝ «Գործուղում Վիեննա» գրքի համար, Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ (պոեզիա) Շանթ Մկրտչյանին՝ «Կոնտրապունկտ» գրքի համար, Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ (հրապարակախոսություն) Վրեժ Սարուխանյանին՝ […]

ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը ՀԳՄ հարակից Պոեզիայի պուրակում ժամանակակից գրողները գրքեր նվիրեցին Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտներին և ներկաներին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց աշակերտներին և պատվոգիր հանձնեց դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Իզաբելա Խաչատրյանին: Աշակերտները նույնպես գրքեր նվիրեցին գրողներին: Օրը հագեցած էր գրքի և գրականության նկատմամբ սիրով ու […]

Կյանքից հեռացել է Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ, բանաստեղծ, հրապարակախոս, լրագրող, թարգմանիչ Նորայր Ենգիբարյանը: Նորայր Ենգիբարյանը հեղինակ է մի շարք բանաստեղծական ժողովածուների: Պատասխանատու աշխատանքներ է կատարել “Երեկոյան Երևան”, “Երկրապահ”, “Հայրենիք” թերթերում: Զբաղվել է դասախոսական աշխատանքով: Նորայր Ենգիբարյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 21-ին՝ ժամը 17-ից, Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված)։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 22-ին՝ […]

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ Փետրվար, 2024 ՀՀ Գրողների միությունը և «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությունը հայտարարում են «ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» գրական մրցանակաբաշխություն Հայաստանի Գրողների միության անդամների համար ՆՊԱՏԱԿԸ Օժանդակել հայ գրողին, խթանել ժամանակակից հայ գրականության բնականոն ընթացքը, հայ ընթերցողին ներկայացնել լավագույն գրական ստեղծագործություններ։ ԹԵՄԱ Հայրենիքը, հայ մարդն ու ընտանիքն իբրև արարող և միավորող ուժ, […]