ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻՆ

ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻՆ

Պոեզիայի միջազգային օրը՝ մարտի 21-ին, ՀԳՄ մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված Պարույր Սևակի 100-ամյակին: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ելութ ունեցավ ՀԳՄ Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի և ասմունքի թատրոնը՝ Սամվել Բաղինյանի ղեկավարությամբ:  Պարույր Սևակի բանաստեղծություններն ու թարգմանությունները հնչեցին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Սամվել Բաղինյանի, Ռուզաննա Հախնազարյանի, Դավիթ Գասպարյանի,  Արամ Կոստանյանի և Արմեն Քուշկյանի  արտասանությամբ: Հանդիսությունը վարում էր և Սևակի բանաստեղծություններից ասմունքեց  Գայանե Սամվելյանը: