Անդամներ

ԱՆԱՀԻՏ ԱՐՓԵՆ

Արձակագիր, սցենարիստ, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1964թ. դեկտեմբերի 14-ին, Ապարանում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ): Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։ Աշխատել է Ապարանի կենտրոնական գրադարանում, ապա «Հայֆիլմ» կինոստուդիայում (1989- 2006 թթ.): 2006-ից առ այսօր աշխատում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի սցենարական բաժնում` որպես ավագ խմբագիր: Նրա սցենարներով […]

Կարդալ ավելին

ԱՆԱՀԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Թարգմանչուհի, բանաստեղծուհի, գրականագետ, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1979թ. օգոստոսի 7-ին, Երևանում: Ավարտել է Երևանի ազատ հումանիտար համալսարանի ընդհանուր լեզվաբանության, հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի լրագրության և Մոսկվայի պատհամալսարանի լրագրության ֆակուլտետները։ Աշխատել է մի շարք թերթերում: Այժմ հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռուս և համաշխարհային գրականության ամբիոնի ավագ դասախոս է։ Նրա բազմաթիվ թարգմանությունները տպագրվել են «խՌՑպՐՈՑցՐվՈÿ ԸՐՎպվՌÿ» ամսագրում։ […]

Կարդալ ավելին

ԱՆԱՀԻՏ ԹԱՐՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, ՀԳՄ անդամ՝ 2002թ. Ծնվել է 1952 թ. փետրվարի 9-ին, Երևանում, գրող Մնացական Թարյանի ընտանիքում: Ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը և ՀԿԿ Կենտկոմի մարքսիզմ-լենինիզմի համալսարանի փիլիսոփայության բաժինը: Աշխատել է դպրոցում, մամուլում («Հրազդան», «Երեկո¬յան Երևան», «Պիոներ»), այնուհետև՝ ՀԽՍՀ հրատարակչու¬թյուն¬ների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեում: 1992 թ.-ից առ այսօր աշխատում է ՀՀ կառավարության […]

Կարդալ ավելին

ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆ

Դերասանուհի, արձակագիր, լրագրող, թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1998թ. Ծնվել է 1947թ. օգոստոսի 21-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։  Եղել է Երևանի դրամատիկական թատրոնի դերասանուհի (1967-90թթ.)։ Թատրոնում, կինոյում և հեռուստատեսությամբ խաղացել է մոտ 100 գլխավոր դեր։  Նկարահանվել է “Հայֆիլմ” (Սոֆի “Ատամնաբույժն արևելյան” (1981),  Վասիլիսա, “Հատակում” (1986) և այլն), “Մոսֆիլմ” (Լաուրա “Ո՞վ է թակում դուռս” (1982), Մոսկվայի […]

Կարդալ ավելին

ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1955 թ. հուլիսի 25-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ‎ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։ Աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության ժողովրդական ստեղծագործության գիտամեթոդական կենտրոնի բանահյուսության բաժնում, «Առավոտ» օրաթերթում, «Իրավունք» հրատարակչությունում։ Հեղինակ է մշակութաբանական, ազգագրական, բնագիտական և թարգմանչական արվեստին վերաբերող ավելի քան 100 հոդվածների, որոնք […]

Կարդալ ավելին

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բանաստեղծուհի, դաշնակահար, ՀԳՄ անդամ 2009 թ. Ծնվել է 1946 թ. ապրիլի 1-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ Աշխատել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի և մանկավարժության ‎‎‎ֆակուլտետի նվագարանների ամբիոնում որպես դասախոս։ Բանաստեղծությունների բազմաթիվ շարքեր տպագրվել են Հայաստանում և արտերկրյա տարբեր ամսագրերում ու թերթերում։ ԵՐԿԵՐ 1. Ողջույն, գոյություն, ես եմ տերը քո գոյության, […]

Կարդալ ավելին

ԱՆԱՀԻՏ ՊԱՐՍԱՄՅԱՆ (ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՊԱՐՍԱՄՅԱՆ)

Բանաստեղծ, հրապարակագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ1975թ. Ծնվել է 1947թ. օգոստոսի 8-ին, Երևանում։  Վախճանվել է 11. 03.  2017 թ. Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ապա Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ Աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, ապա՝ ՀԳՄ «Գրական թերթ»-ում։ Դասախոսել է (1993-2004 թթ.) Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։ Նրա գրչին են […]

Կարդալ ավելին

ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1996թ. Ծնվել է 1963թ. մայիսի 11-ին, Ախուրյանի շրջանի Հացիկ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ)։ Ավարտել է Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը։ ՀԳՄ Շիրակի մարզային մասնաճյուղի քարտուղարն է (1996 թ.-ից)։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են հայաստանյան գրական մամուլում։ Թարգմանվել է գերմաներեն, ‎ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն: Հեղինակ է 7 գրքի։ ԵՐԿԵՐ 1. […]

Կարդալ ավելին

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Թարգմանչուհի, բան. գիտ. դոկտոր, դոցենտ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1949 թ. նոյեմբերի 29-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը և Պրովանսի համալսարանի լեզվագիտական ֆակուլտետը։ ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի ֆրանսերեն լեզվի և թարգմանաբանության դասախոս է (1995 թ.-ից)։ Հեղինակ է 30-ից ավելի գիտական հոդվածների և մենագրությունների, որոնցից […]

Կարդալ ավելին

ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, դերասանուհի, բեմադրիչ, ՀԳՄ անդամ 1975թ. Ծնվել է 1935թ. մարտի 10-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)։  Վախճանվել է 28. 07. 2017 թ. Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Եղել է Երևանի դրամատիկական թատրոնի դերասանուհի (1966–1985թթ.): Երևանի դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Ամազոններ» ողբերգությունը (1978թ.): Հայկական հեռուստատեսությամբ բեմադրվել են նրա «Խոր ջրհորներ», «Հանիր, խնդրում […]

Կարդալ ավելին