ԱՄԱՐԻԿԵ ՍԱՐԴԱՐ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 1992թ.

Ծնվել է 1935թ. փետրվարի 8-ին, Արագածի շրջանի Սիփան գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։  Վախճանվել է  փետրվարի 2018 թ.

Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հայպետռադիոյի քրդական հաղորդումների բաժնում։ «Ռյա թազա» թերթի գլխավոր խմբագիրն է։ Հայաստանի քուրդ մտավորականության խորհրդի վարչության նախագահն է։ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։ Ստեղծագործում է քրդերեն։ Նրա որոշ պատմվածքներ տեղ են գտել քրդերեն լեզվի դասագրքերում։ Նրա պատմվածքները տպագրվել են քուրդ գրողների «Նոր գարուն» տարեգրքի բոլոր համարներում։ Ա. Սարդարը թարգմանել է հայ, ռուս, եվրոպական գրողների պատմվածքներ, որոնք տպագրվել են «Ռյա թազա» թերթում։
11 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Կարոտ (հուշեր, քրդերեն), Եր., 2014։
2. Այդ գիշեր (պատմվածքեր, վիպակներ, ռուսերեն), Եր., 2013
3. Ընտրանի (քրդերեն), Եր., 2011։
4. Մինչև ե՞րբ (ռուսերեն), Եր., 2007։
5. Մոր ձեռքը, Եր., 1974։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հայերենից)

1. Ավետիք Իսահակյան (Ժողովածու), Եր., 1977։
2. Հովհաննես Թումանյան, Հատընտիր, Եր., 1970։
3. Հրաչյա Քոչար, Կարոտ, Եր., 1972։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2009 թ. արժանացել է Քեմբրիջի համալսարանի կենսագրությունների կենտրոնի «Աշխարհի առաջատար պրո‎ֆեսիոնալի» կոչման։
2. Արժանացել է Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչման։
3. Պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով։

Հասցե՝ Երևան 51, Վրացական 4-րդ նրբանցք, շենք 7, բն. 20,
հեռ.՝ բն. 32-12-92։