ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 2012 թ.

Ծնվել է 1955 թ. հուլիսի 25-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ‎ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։ Աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության ժողովրդական ստեղծագործության գիտամեթոդական կենտրոնի բանահյուսության բաժնում, «Առավոտ» օրաթերթում, «Իրավունք» հրատարակչությունում։ Հեղինակ է մշակութաբանական, ազգագրական, բնագիտական և թարգմանչական արվեստին վերաբերող ավելի քան 100 հոդվածների, որոնք հրապարակվել են մամուլում։ Նրա թարգմանությունները (Ջ. Պատրիկ, Վ. Բորխերթ, Հ. Հեսսե, Ի. Թաքուբոքու, Դ. Կարնեգի և ուրիշներ) տպագրվել են հայաստանյան գրական մամուլում։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից)

1. Անդրեյ Բիտով, Ապրելու մտադրություն, Եր., 2004։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2009 թ. Անդրեյ Բիտովի «Ապրելու մտադրություն» գրքի թարգմանության համար արժանացել է «Նարցիս»-ի մրցանակի։

Հասցե՝ Երևան 54, Դավթաշեն 4-րդ թաղամաս, շենք 7, բն. 16
հեռ.՝ բն. 36 78 33, բջջ. 091 15 54 96
Էլ. փոստ՝ anahit.salorekhach@gmail.com