Անդամներ

ԱԼԲԵՐՏ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1976թ. Ծնվել է 1940թ. օգոստոսի 20-ին, Օրջոնոկիձե քաղաքում (Ռուսաստանի Դաշնություն)։ Աշխատել է Մոզդոկ, Օրջոնոկիձե, Մակեևկա քաղաքներում։ 1973թ.-ից բնակվում է Երևանում։ Ավարտել է ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական երկամյա բարձրագույն դասընթացները։ ՀԳՄ «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի գլխավոր խմբագիրն է (1987-ից)։ Շուրջ 35 թարգմանական գրքի հեղինակ է։   ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հայերենից) 6. Անատոլի Հովհաննիսյան, Լռության […]

Կարդալ ավելին

ԱԼԵՔՍԱՆ ԳՈՄՑՅԱՆ

Բանաստեղծ, մանկագիր, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1955 թ. փետրվարի 20-ին, Բոգդանովկայի շրջանի Հեշտիա գյուղում (այժմ՝ Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ‎ֆակուլտետը։ Երկար տարիներ որպես մանկավարժ աշխատել է Աբխազիայի դպրոցներում, զբաղվել շախմատով, մասնակցել մի շարք առաջնությունների՝ գրավելով մրցանակային տեղեր։ Այժմ շախմատի խմբակներ է վարում Երևանի Նոր Նորքի վարչական […]

Կարդալ ավելին

ԱԼԵՔՍԱՆ ՄԵԽԱԿՅԱՆ

Արձակագիր, կինոդրամատուրգ, լրագրող, ՀԳՄ անդամ 1975 թ. Ծնվել է 1940 թ. օգոստոսի 22-ին, Ապարանի շրջանի Երնջատափ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Վախճանվել է 26. 07. 2017թ. Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, Մոսկվայի կինո-դրամատուրգների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։ Հեղինակ է վեպերի, վիպակների, գեղարվեստական, վավերագրական, ազատամարտի և ազգագրական կինոնկարների սցենարների։ Որպես ռեժիսոր իր սցենարներով նկարահանել […]

Կարդալ ավելին

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ*

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1970 թ. Ծնվել է 1939թ. սեպտեմբերի 7-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Պիոներ կանչում», Պետհրատում, եղել է  «Գարուն» ամսագրի  խմբագրության բաժնի վարիչ, «Հայֆիլմում»՝  գլխավոր խմբագիր, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում՝ գրական բաժնի վարիչ, իսկ 1991-95թթ. ՀՀ Գերագույն խորհրդի լրատվության հանձնաժողովում՝ գլխավոր փորձագետ։ 60-80-ական թվականներին Հայաստանի, […]

Կարդալ ավելին

ԱԼԻԽԱՆԵ ՄԱՄԵ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1998թ. Ծնվել է 1948թ. հունվարի 6-ին, Աշտարակի շրջանի Կոշ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։  Վախճանվել է 11. 12. 2016թ. Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է մամուլում, հրատարակչություններում, ՀՀ պետական գրապալատում։ Եղել է Մարդու իրավունքների և ազգային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետը ՀՀ Գերագույն խորհրդի վերջին գումարման ժամանակ, ՀԳՄ քուրդ գրողների […]

Կարդալ ավելին

ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս, մանկավարժ, ՀԳՄ անդամ 1995թ. Ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 12-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի): Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է մի շարք ամսագրերում և թերթերում՝ որպես խմբագիր («Էկրան», «Գեղարվեստ», «Ֆիլմ», «Հայություն»): 1968 թվականից տպագրվել է հայաստանյան մամուլում: Հեղինակ է բազմաթիվ գրականագիտական, կինոգիտական, հրապարակախոսական հոդվածների: Ներկայումս Հայաստանի գրողների միության արձակի բաժնի […]

Կարդալ ավելին

ԱԼՎԱՐԴ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Բանաստեղծուհի, մանկագիր, ՀԳՄ անդամ 2021թ. Ալվարդ Հովսեփյանը ծնվել է 1956 թվականի ապրիլի 26-ին Երևանում։     1973- 1978 թթ  սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը   ՝ ստանալով բանասերի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում։ Ամուսնացած է, ունի որդի և դուստր, չորս թոռ:  1981-2023 թթ  աշխատանքային գործունեություն է ծավալել կրթության և մանկավարժության ոլորտում՝լինելով   որպես հայոց լեզվի և […]

Կարդալ ավելին

ԱՄԱԼՅԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1976թ. Ծնվել է 1928թ. փետրվարի 23-ին, Դիլիջանում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։  Վախճանվել է 17. 04. 2016 թ. Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Հայպետհրատ» հրատարակչությունում որպես մանկապատանեկան գրականության խմբագրության վարիչ։ Թարգմանել է ավելի քան 50 անուն գիրք, 40-ից ավելի խաղարկվող ֆիլմեր։ Աշխատակցել է հայաստանյան գրական հանդեսներին։ Զբաղվել է մանկապատանեկան գրականության պրոպագանդայով, […]

Կարդալ ավելին

ԱՄԱՐԻԿԵ ՍԱՐԴԱՐ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 1992թ. Ծնվել է 1935թ. փետրվարի 8-ին, Արագածի շրջանի Սիփան գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։  Վախճանվել է  փետրվարի 2018 թ. Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հայպետռադիոյի քրդական հաղորդումների բաժնում։ «Ռյա թազա» թերթի գլխավոր խմբագիրն է։ Հայաստանի քուրդ մտավորականության խորհրդի վարչության նախագահն է։ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։ Ստեղծագործում […]

Կարդալ ավելին

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ 1996 թ. Ծնվել է 1955 թ. մայիսի 13-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։։ Աշխատել է հայկական հեռուստատեսությունում, գրական մամուլում («Արար», «Արտասահմանյան գրականություն», «Գրական թերթ»)։ Այժմ որպես սցենարիստ աշխատում է Հայաստանի պետական ‎‎ֆիլհարմոնիայում։ Նրա բանաստեղծությունները և թարգմանությունները տպագրվել են հայաստանյան և արտերկրյա մամուլում։ ԵՐԿԵՐ 2. Լույսի փողհարներ, Եր., 1991։ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից) 1. […]

Կարդալ ավելին