Անդամներ

ԷԴՈՒԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1995թ. Ծնվել է 1952թ. ապրիլի 4-ին, Թեհրանում (Պարսկաստան)։ Կրթություն է ստացել հայկական և պարսկական դպրոցներում։ 1970թ. հայրենադարձվել և բնակություն է հաստատել Էջմիածին քաղաքում։ Ավարտել է Երևանի Մ. Սարյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, ապա Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը, «Նոր-Դար» ամսագրում։ 1991-ից առ այսօր աշխատում է «Աղբյուր» մանկապատանեկան և […]

Կարդալ ավելին

ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1981թ. օգոստոսի 27-ին, ՀՀ Գորիսի շրջանի Տաթև գյուղում (այժմ` ՀՀ Սյունիքի մարզ): Ավարտել է Կահիրեի պետական համալսարանի արաբական լեզվի ու գրականության կենտրոնը և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի մագիստրատուրան: Տպագրվել է Հայաստանի և արտերկրի մի շարք հանդեսներում և գրական անթոլոգիաներում: Բնագրից հայերեն է թարգմանում արաբական ու ֆրանսիական հին […]

Կարդալ ավելին

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Գրող, նկարիչ, ՀԳՄ անդամ 1977թ. Ծնվել է 1952թ. մայիսի 12-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մամուլում («Պիոներ», «Ծիծեռնակ» (գլխավոր խմբագիր), «Գարուն»)։ Եղել է ՀՀ հեռուստառադիոյի պետվարչության պետի առաջին տեղակալ, ապա՝ պետի պաշտոնակատար, ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության նախարարի առաջին տեղակալ, ապա ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչական վարչության պետ, Հայաստանի ռադիոյի տնօրեն, ՀՀ […]

Կարդալ ավելին

ԷԼԴԱ ԳՐԻՆ

Արձակագիր, հոգեբան, հոգեբանական գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1985 թ. Ծնվել է 1928 թ. մարտի 10-ին, Թբիլիսիում (Վրաստանի Հանրապետություն)։ Վախճանվել է 27.10.2016թ. Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ‎ֆակուլտետը, այնուհետև՝ Մոսկվայի օտար լեզուների ասպիրանտուրան։ Հոգեբանություն է դասավանդում ԵՊՀ-ում (1955 թ.-ից)։ Հանրապետության դատական փորձագետ-հոգեբանն է։ Նրա պատմվածքները պարբերաբար տպագրվել են մոսկովյան […]

Կարդալ ավելին

ԷԼՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1950 թ. հունվարի 29-ին, Մեղրիում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ)։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի լեզվաբանական ‎‎ֆակուլտետը։ Աշխատում է Արմավիրի պետական ինդուստրիալ մանկավարժական քոլեջում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Հեղինակ է 7 գրքի։ ԵՐԿԵՐ 1. Սիոնի լուսաբացները, Եր., 2013։ 2. Իրական սիմ‎ֆոնիա, Եր., 2007։ 3. […]

Կարդալ ավելին

ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1979 թ. դեկտեմբերի 26-ին, Կիրովականում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր): Ավարտել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը: Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնի դերասան է (1995 թ.-ից), դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում: Նրա ստեղծագործությունները […]

Կարդալ ավելին

ԷՄՄԱ ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Թարգմանչուհի, արևելագետ, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 17-ին, Թեհրանում (Իրան)։ Հայրենադարձվել է Հայաստան (1972 թ.)։ Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ‎ֆակուլտետի պարսից լեզվի և գրականության բաժինը և դասավանդել նույն բուհում։ Զբաղվում է Իրանի և Միջին Արևելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ և որպես քաղաքական մեկնաբան աշխատել է մի շարք օրաթերթերում («Ազգ», «Լրագիր», «Ազգ Արցախ» […]

Կարդալ ավելին

ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ, հրապարակախոս, բան. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 2009 թ. Ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 26-ին, Արարատի շրջանի Սովետաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզ, գյուղ Զանգակատուն): Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, աշխատել է գրական և պարբերական մամուլում («Գարուն», «Լրագիր», «Մոլորակ», «Օրագիր» և այլն): Աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Հովհան Մեյենդոր‎ֆ, […]

Կարդալ ավելին

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Բանաստեղծ, գրականագետ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ, ՀԳՄ անդամ 2002 թ. Ծնվել է 1961 թ. մայիսի 1-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է «Պիոներ կանչ» թերթում, ապա «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրերում որպես պատասխանատու քարտուղար։ Այժմ «Աղբյուր»-ի խմբագիրն է (1991 թ.-ից)։ Դասախոսում է Երևանի պետական և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններում։ Նրա ստեղծագործությունները […]

Կարդալ ավելին

ԹԵԼՄԱՆ ՄԱՅԻԼՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2004 թ. Ծնվել է 1937 թ. հունվարի 6-ին, Իջևանի շրջանի Բերքաբեր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է շրջթերթում, «Գիտելիք» և գրքասերների ընկերություններում։ Ղեկավարել է Իջևանի Տ. Շևչենկոյի անվան գրական միավորումը, մարզային ուկրաինական համայնքը, հիմնադրել է «Գրական Իջևան» թերթը։ Նրա ստեղծագործությունները և թարգմանությունները տպագրվել են […]

Կարդալ ավելին