ՆՈՐԻԿ ԼԵՎՈՆՅԱՆ
Բանաստեղծ, թարգմանիչ, արաբագետ–իսլամագետ, ՀԳՄ անդամ 1984 թ. Ծնվել է 1947 թ. հոկտեմբերի 5-ին, Բաղդադ քաղաքում (Իրաք)։ Ավարտել է Բեյրութի առևտրի և լեզուների տեխնիկումը։ 1971 թ. հայրենադարձվել է և բնակություն հաստատել Էջմիածին քաղաքում։ Նրա ստեղծագործությունները, արաբերենից կատարած թարգմանությունները պարբերաբար տպագրվել են գրական հանդեսներում, հաղորդվել են ռադիոյով, ներկայացվել են «Կարդում է հեղինակը» և «Կարդում է թարգմանիչը» […]



