Անդամներ

ԲԱԿՈՒՐ (Բորիս Ավանեսի Կարապետյան)

Արձակագիր, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1986թ. Ծնվել է 1941թ. հունիսի 9-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարգուշավան գյուղում (այժմ՝ օկուպացված Ադրբեջանի բանակի կողմից)։ Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1967-ից հանրապետական մամուլում տպագրվել են նրա հոդվածները, հրապարակախոսական նյութերն ու պատմվածքները, հեռուստատեսությամբ հաղորդվել են նրա ակնարկները՝ նվիրված հանրապետության սոցիալ-տնտեսական, մշակութային խնդիրներին, հայ ժողովրդի արցախյան հատվածի կյանքին, միջնադարյան […]

Կարդալ ավելին

ԲԵՐԴ ՄԵՆԱՅՐ (ԲԱԲԱՅԱՆ ԲԵՐԴ)

Բանաստեղծ, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1995 թ. Ծնվել է 1945 թ. հուլիսի 27-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ Նրա պիեսները (ողբերգություն, դրամա, հեքիաթ) բեմադրվել են Երևանի «Մետրո» («Առասպելական հավերժություն» 1990) պատանի հանդիսատեսի («Բռնկում», 1989), Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական («Այ հրաշք», 1981) թատրոններում։ ԵՐԿԵՐ 1. Դաշնուրդ (բանաստեղծություններ), Եր., 2004։ 2. Նավարկումից առաջ […]

Կարդալ ավելին

ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1982 Ծնվել է 1947թ. ապրիլի 4-ին, Կապանի շրջանի Դավիթ Բեկ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ)։ Ավարտել է Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ Եղել է «Խորհրդային Հայաստան», «Հայաստանի Հանրապետություն» թերթերի սեփական թղթակիցը, մարզային «Սյունիք» թերթի հիմնադիր գլխավոր խմբագիրը։ Նրա շատ ստեղծագործություններ ընդգրկված են հայ պոեզիայի անգլերեն, ‎‎ֆրանսերեն, գերմաներեն, սլովակերեն, սերբերեն, ուկրաիներեն և […]

Կարդալ ավելին

ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1954 թ. հունվարի 1-ին, Կիրովական քաղաքում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր): Ավարտել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանը: Աշխատել է Արագածի, Լոռու մարզերում և Երևանում որպես հանրակրթական դպրոցի հայոց լեզվի և գրականության, գեղագիտության ուսուցիչ: Եղել է ՀՀ մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետական […]

Կարդալ ավելին

ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դրամատուրգ, արձակագիր, հրապապակախոս, ՀԳՄ անդամ 1989 թ. Ծնվել է 1953 թ. մայիսի 8-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի)։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ‎ինստիտուտը։ Զբաղվում է գրական-լրագրողական գործունեությամբ։Հրատարակության է պատրաստ «Մոռացված քրիզանթեմների առավոտը» հոգեբանական թրիլերը՝ գրված 1999 թ. Հայաստանի խորհրդարանում և 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում իրականացված ահաբեկչությունների մոտիվներով։ ԵՐԿԵՐ 1. Արքաների ընտանիքը […]

Կարդալ ավելին

ԳԱԳԻԿ ՍԱՐՈՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2004 թ. Ծնվել է 1961 թ. օգոստոսի 16-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի)։ «Եղեգնիկ» մանկական թերթի գլխավոր խմբագիրն է։ Հրատարակել է բանաստեղծական չորս ժողովածու։ Թարգմանվել է ռուսերեն։ ԵՐԿԵՐ 1. Դիցաբանական ապագա, Եր., 2013։ 2. Открытая дверь. Ер., 2010. 3. Տարածական ծաղիկ, Եր., 2003։ 4. Բաց դուռ, Եր., 1998։ ՊԱՐԳԵՎՆԵՐ 1. […]

Կարդալ ավելին

ԳԱԳԻԿ-ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դրամատուրգ, ՀԳՄ անդամ 2003թ. Ծնվել է 1954թ. փետրվարի 1-ին, Երևանում։ Ավարտել է Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ Տպագրվել է ուսանողական տարիներից։ Հեղինակ է բազմաթիվ պիեսների, որոնք տպագրվել են «Գարուն» և «Դրամատուրգիա» հանդեսներում։ Նրա «Քիլլերը» պիեսը ներկայացվել է ռադիոյով, բեմադրվել Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնում։ ԵՐԿԵՐ 1. Զինվոր, Եր., 2010։ 2. Խոստովանություն, Եր., 2002։ Հասցե՝ Երևան […]

Կարդալ ավելին

ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Թարգմանչուհի, բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1950 թ. հունվարի 3-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը: 1973-1979 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կիրառական արվեստի բաժնում` որպես կրտսեր գիտաշխատող, 1979 թ.-ից մինչ օրս ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» հան-դեսի պատասխանատու քարտուղարն է և ռուսերեն բաժնի խմբագիրը: Խմբագիր է ինչպես գեղարվեստական, […]

Կարդալ ավելին

ԳԱՌՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, ՀԳՄ անդամ 1984թ. Ծնվել է 1940թ. հուլիսի 20-ին, Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ)։ Ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Եղել է հայրենի գյուղի դպրոցի տնօրենը և Գեղարքունիքի ՀԳՄ մարզային բաժանմունքի նախագահը (2006-2011 թթ.)։ 2009-ից Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտի դասախոս է։ Առաջին բանաստեղծությունը հրատարակվել է 1961 թվականին, […]

Կարդալ ավելին

ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆ

Հրապարակախոս, ճարտարապետ, Ճարտարապետության դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1937 թ. ապրիլի 22-ին Ալավերդու շրջանի Շնող գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Վախճանվել է  2018 թ. Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը։ Եղել է Ալավերդի քաղաքի գլխավոր ճարտարապետը, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության, ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնների ավագ դասախոս։ Հեղինակ է 15 գրքի, […]

Կարդալ ավելին