ԱՆԱՀԻՏ ԱՐՓԵՆ

Արձակագիր, սցենարիստ, ՀԳՄ անդամ 2012 թ.

Ծնվել է 1964թ. դեկտեմբերի 14-ին, Ապարանում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ):
Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։
Աշխատել է Ապարանի կենտրոնական գրադարանում, ապա «Հայֆիլմ» կինոստուդիայում (1989- 2006 թթ.):
2006-ից առ այսօր աշխատում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի սցենարական բաժնում` որպես ավագ խմբագիր:
Նրա սցենարներով նկարահանվել են մի շարք ‎ֆիլմեր («Նատյուրմորտ», «Անցյալն այսօրվան» (Լևոն Իսահակյանի հիշատակին) և այլն)։
Խմբագրել է մի շարք գրքեր և ‎ֆիլմեր։

ԵՐԿԵՐ

1. Հայկական կինո.1923-2008 թթ. լիակատար կատալոգ (համահեղինակ), Եր., 2009։
2. Խաղալիքների անվերջանալի հեքիաթ (պատմվածքներ և կինովիպակներ), Եր., 2008։
3. Պատմվածքներ, Եր., 2004։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2009 թ. արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրի՝ թիվ 54122 զորամասի հրամանատարությունից՝ «Զորամասի զինծառայողների բարոյահոգեբանական պատրաստությանն աջակցելու համար» (Բերդ):
2. 2005 թ. «Պատմվածքներ» գրքի համար արժանացել է ՀԳՄ և «Գ. Դարբինյան» հիմնադրամի «Լավագույն առաջին գիրք» մրցանակի։
3. Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի՝ հայ կինոարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած ակնառու վաստակի համար։
4. Արժանացել է Ուկրաինայի Կիևի երկրամասային ԼԿԵՄ կոմիտեի շնորհակալագրի՝ «Չեռնոբիլի ատոմակայանի տեղահանված տարածքից էվակուացվածների համար բնակարանների շինարարությունում հարվածային աշխատանքի համար»:
5. 1986 թ. արժանացել է Պերեյասլավ–Խմելնիցկու քաղկոմի պատվոգրի՝ «Չեռնոբիլի ատոմակայանի տարածքից էվակուացված բնակչության համար Կիևի երկրամասում բնակելի տների և մշակութային-կենցաղային օբյեկտների շինարարությանը մասնակցած ուսանողական ջոկատներում կատարած ակտիվ աշխատանքի համար»:

Հասցե՝ Երևան 29, Սիլիկյան թաղամաս,
7-րդ փ., տուն 54,
հեռ. բն. 38-18-91, բջջ. 093 363696, 055 363696
Էլ. փոստ՝ anahitarpen@mail.ru