ՍԵՐԳԵՅ ՄԿՐՏՉՅԱՆ
Թարգմանիչ, արձակագիր, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1943 թ. մարտի 29-ին, Թբիլիսիում։ Ավարտել է ԵՊՀ օտար լեզուների ֆակուլտետի ֆրանսերեն բաժինը։ Որպես թարգմանիչ, խմբագիր, տերմինաբան աշխատել է ԱՕԿՍ-ում, ՀՀ ԳԱԱ լեզվի և արևելագիտության ինստիտուտներում, ինչպես նաև «Ազգ», «Երկիր» օրաթերթերում։ Նրա թարգմանությունները (անգլերենից, ֆրանսերենից) տպագրվել են հանրապետական գրական մամուլում («Գրական թերթ», «Գարուն», «Նարցիս», «Արտասահման գրականություն», «Անդին»)։ […]



