Անդամներ

ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ, բ.գ.դ., պրոֆեսոր, ՀԳՄ անդամ 2004 թ. Ծնվել է 1961-ին Թբիլիսիում։ 1977-ին դպրոցն ավարտել է ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում։ 1983-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի անգլերենի ֆակուլտետը։ 1984-ից աշխատում է նույն բուհում։ Անգլերեն հաղորդակցման և թարգմանության ամբիոնի պրոֆեսոր է։ Դ. Համբարձումյանը 20 գրքի հեղինակ է, այդ թվում՝ պատմվածքների […]

Կարդալ ավելին

ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բանաստեղծուհի, արվեստաբան, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1981 թ. մայիսի 7-ին, Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ արվեստաբանության բաժինը։ Աշխատել է «Օրրան» թերթում, «Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոն»-ում։ Այժմ աշխատում է մշակութային ժառանգության ոլորտում իրականացվող հայ-իտալական միջպետական ծրագրի շրջանակներում որպես լեզվական հարցերով պատասխանատու, թարգմանչուհի։ Տպագրվել է հանրապետական […]

Կարդալ ավելին

ԵԼԻԶԱՎԵՏԱ ՇԱԹԻՐՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1978թ. Ծնվել է 1945թ. հոկտեմբերի 26-ին, Երևանում։ Ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի թարգմանչական բաժինը։ Աշխատել է ՀԳՄ ապարատում, այժմ՝ ՀԳՄ «Литературная Армения» ամսագրում։ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հայերենից) 1. Միքայել Շաթիրյան, Արծաթե դար (1-2 հատորներ), Մոսկվա, 1991, 1987։ 2. Վահագն Գրիգորյան, Ադամամութ, Մոսկվա, 1988։ 3. Ալվարդ Պետրոսյան, Մարդու տունը, Եր., 1987։ 4. […]

Կարդալ ավելին

ԵՍԹԵՐ

Բանաստեղծուհի, մանկագիր, ՀԳՄ անդամ 2016 թ  Նաիրա Հաղթանակի Մխիթարյանը (գրական անունը` Եսթեր),  Ծնվել է 1980 թվականի փետրվարի 21-ին Երևանում / Հայաստանի Հանրապետություն/: 1997 թվականին ավարտել է  “ Քվանտ “ վարժարանը, ապա` 2002 թվականին Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետը, իսկ 2009 -ին “ Տնտեսաիրավագիտական համալսարանի “ տնտեսագիտական ֆակուլտետը: 10. 07. 02 թ-25.05.07 թթ-երին ‘’Արեալ’’ ՍպԸ-ում աշխատել է […]

Կարդալ ավելին

ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1977թ. Ծնվել է 1940թ. փետրվարի 23-ին, Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Վախճանվել է 12. 06. 2016 թ. Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետը։ Աշխատել է ՀՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, «Սովետական գրող» («Նաիրի») հրատարակչությունում։ Հատկապես ճանաչում է ձեռք բերել մանուկներին հասցեագրված ժողովածուներով։ Նրա բանաստեղծությունները […]

Կարդալ ավելին

ԶԱՎԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1980թ. Ծնվել է 1933 թ. նոյեմբերի 16-ին, Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Դասախոսում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում։ Մասնակցել է գրականության պատմության և տեսության տարբեր հարցերին վերաբերող մեկ տասնյակ կոլեկտիվ մենագրությունների ստեղծման աշխատանքներին, […]

Կարդալ ավելին

ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1991թ. Ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 20-ին Ալավերդու շրջանի Արդվի գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Գրական մամուլում տպագրվել են նրա բանաստեղծությունները, պատմվածքները, էսսեները, հրապարակախոսական և գրականագիտական հոդվածները։ Գրողների միջազգային ՊԷՆ ընկերակցության անդամ է։ ԵՐԿԵՐ 1. Կավե աշտարակ, Եր., 2012։ 2. Ճամփաբաժան, Եր., 2006։ 3. Ցայգածաղիկ, Եր., […]

Կարդալ ավելին

ԶԱՎԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բանաստեղծ, նկարիչ, լրագրող, ՀԳՄ անդամ 2009 թ. Ծնվել է 1957 թ., փետրվարի 17-ին, Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ‎ֆակուլտետը, ինչպես նաև հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Ինստիտուտն ավարտելուց հետո մինչ օրս աշխատում է որպես մանկավարժ և լրագրող։ Կատարել է բազմաթիվ գրողների […]

Կարդալ ավելին

ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ (ԱՐՇԱԼՈՒՅՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ)

Բանաստեղծուհի, արձակագիր, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1937 թ. հուլիսի 14-ին, Երևանում։ Ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ-ի քարտարանում և Երևանի թիվ 150 միջնակարգ (ռուսական) դպրոցում որպես ուսուցչուհի։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են հանրապետական գրական և պարբերական մամուլում։ 8 գրքի հեղինակ է։   ԵՐԿԵՐ Ընտրյալն եմ երգի, 1-4 հատորներ, Եր., 2014, 2010, […]

Կարդալ ավելին

ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1957 թ. հոկտեմբերի 5-ին, Թբիլիսի քաղաքում (Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Եղել է «Տրանսպորտի և հաղորդակցության» փոխնախարար (1994-1998 թթ.), ՆԳՆ լրատվական վարչության պետի տեղակալ (1998-2002 թթ.)։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալն է (2002 թ.-ից)։ Ոստիկանության գնդապետ […]

Կարդալ ավելին