ՍԱԹԵՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Արձակագիր, թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1989թ. Ծնվել է 1946թ. նոյեմբերի 1-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)։ Ավարտել է Լենինականի բժշկական ուսումնարանը, ապա ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է ՀԳՄ պրոպագանդայի բյուրոյում, հրատարակչություններում («Արևիկ», «Անահիտ»), հիմնադրել և հրատարակել է «Արծվիկ» մանկապատանեկան հանդեսը։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան մամուլում և հանդեսներում (Կահիրե «Արև»)։ […]



