ԱՆԱՀԻՏ ՊԱՐՍԱՄՅԱՆ (ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՊԱՐՍԱՄՅԱՆ)

Բանաստեղծ, հրապարակագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ1975թ.

Ծնվել է 1947թ. օգոստոսի 8-ին, Երևանում։  Վախճանվել է 11. 03.  2017 թ.

Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ապա Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ Աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, ապա՝ ՀԳՄ «Գրական թերթ»-ում։ Դասախոսել է (1993-2004 թթ.) Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։ Նրա գրչին են պատկանում ռուս բանաստեղծ Մարիա Ցվետաևայի առաջին հայերեն ժողովածուի մեծ մասը (1983) և հնդկական Էպոսի «Մահաբհարատա»-ի չափածո հատվածների թարգմանությունը (2001թ.)։ Հեղինակ է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների, էսսեների, տարաբնույթ գեղարվեստական հրապարակումների։ Գրում է նաև մանուկների համար։ Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվում են գրական մամուլում։ Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, ‎ֆրանսերեն և այլ լեզուներով։ 18 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Կրակ և մոխիր (բանաստեղծություններ), Եր., 2014։
2. Աշոտ Երկաթի խաչը (վիպակ), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2013։
3. Թագուհի վարդը, (պատմվածքներ և հեքիաթներ), Եր., 1989։
4. կՐՌջվՈվՌպԴ ԾՏրՍՉՈԴ 1983։
5. Խոստովանանք, Եր., 1977։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2004թ. «Ժամ հարության» բանաստեղծական ժողովածուն արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա մրցանակի։
2. 2001թ. լավագույն բանաստեղծության համար արժանացել է Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ «Հայոց գիր և դպրություն» մրցանակաբաշխության մրցանակի։
3. Պարգևատրվել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով։

Հասցե՝ Երևան 28, Կիևյան 4/3, բն. 29, հեռ. բն. 22-62-38