ՀՈՐԴՈՐ

《Հետևում եմ նախընտրական ելույթներին. Հասկանալի է, որ կլինի մեկը մյուսին հերքելու,ժխտելու, առավել հայրենասեր ու գործնական ծրագրերով ներկայանալու մրցակցություն։Բայց Սասուն Միքայելյանի ոչ հարթ բանավոր խոսքի տարընթերցումը արհեստածին մթնոլորտ ստեղծեց Հայաստան-Արցախ լրատվական դաշտում։
Զարմանալիորեն խստագույնս արտահայտվեցին ազատամարտիկներն ու զինվորական գործիչները, որոնք իրար հետ են պայքարել Արցախի համար։ Կռվի դաշտում եղբայր էին, քաղաքականության մեջ՝ ի՞նչ՝ միմյանց անուն-ազգանուն փոքրատառ գրող։
Ով կռվել է Արցախում, նա միշտ նրա զինվորն է՝ պատրաստ կրկին իր կյանքը զոհասեղանին դնելու։
Երբեք ներելի չէ ջղաձիգ խոսքերի, կրկնում եմ՝ արհեստածին մթնոլորտը մեր և մեր միջև։Դա ո՞ւմ է ձեռնտու։
Այս թեման պետք է փակել, սիրելի ընկերներ》…
ՀԳՄ նախագահ,բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյան