Պոեզիայի օր

 

 

IMG-164b747f89008a30880828959630d9aa-VՊոեզիայի օր 138 դպրոցը նշանավորեց …..

21.03.2019թ.  Հայաստանի գրողների միությունը կոչ էր արել Հայաստանում լայնորեն նշել Պոեզիայի օրը։ Մենք այդ օրը նշանավորեցինք քաղաքի կենտրոնում գտնվող Վիլյամ Սարոյանի արձանի մոտ։ Նախ համաքաղաքային շաբաթօրյակին ընդառաջ մաքրեցինք արձանը և շրջակա տարածքը, այնուհետև փոքրիկ միջոցառմամբ, երեխաների երգով, ասմունքով, հոբելյարների կերպարներով՝ Հ.Թումանյան, Կոմիտաս, Պ.Սևակ, Հ.Շիրազ, Հ.Սահյան, Ս.Կապուտիկյան, Ակ.Բակունց, Ալ.Պուշկին, նրանց թևավոր խոսքերով, ասույթներով ներկայացրինք օրվա խորհուրդը։ Ավարտին բոլոր աշակերտների շուրթերից որպես աղոթք հնչեց ,,Ես իմ անուշ Հայաստանին,,։ Միջոցառմանը մասնակցում էին 8_րդ, 9_րդ դասարանների աշակերտները։ Միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի մասնախումբը։