«Նռնենի» անթոլոգիաի շնորհանդեսը

Խանտի Մանսիյսկում Տատյանա Յուրգենսոնի և Պավել Չերկաշինի թարգմանությամբ տպագրվել է հայ ժամանակակից պոեզիայի «Նռնենի» անթոլոգիան, որի շնորհանդեսը կիրակի օրը՝ նոյեմբերի 6-ին, տեղի ունեցավ առցանց (օնլայն), որին մասնակցեցին նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը։ ՀԳՄ նախագահը ողջունեց ձեռնարկը և հայտարարեց, որ գրքի թարգմանիչները դարձել են ՀԳՄ պատվավոր անդամներ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ