ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի գրողների միությունը հայտարարում է Նաթելլա Լալաբեկյանի հովանա-վորությամբ, Լևոն Անանյանի անվան ավանդական, երիտասարդական (մինչև 30 տարեկան) գրական մրցանակաբաշխություն՝ պոեզիա և արձակ անվանակարգերում մեկական մրցանակ՝ յուրաքանչյուրը 90.000 դրամ։ Ներկայացնել միայն մամուլում և գրքերով տպագրված ստեղծագործություններ։ Հանձնել ՀԳՄ ընդհանուր բաժին, մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը։ Մրցանակաբաշխությունը կամփոփվի հոկտեմբեր ամսին։ ՀԳՄ