Հայտարարություն

Հայտարարություն Փետրվարի 7-ին՝ ժամը 17։00-ին, «Զանգակ» գրատանը (Աբովյան փողոց) տեղի կունենա հիշատակի երեկո՝ նվիրված բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանին։
Հայտարարություն Փետրվարի 7-ին՝ ժամը 17։00-ին, «Զանգակ» գրատանը (Աբովյան փողոց) տեղի կունենա հիշատակի երեկո՝ նվիրված բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանին։
2022 թ. ԱՄԵՆԱՄՅԱ ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ Դ. Դեմիրճյանի անվան մրցանակ (արձակ)՝ Վրեժ Սարուխանյան՝ «Ագռավաքար» գրքի համար Ավ. Իսահակյանի անվան մրցանակը (պոեզիա)՝ Հակոբ Հարություն՝ «Զինավառ ընձյուղ» գրքի համար Մ. Նալբանդյանի անվան մրցանակ (հրապարակախոսություն)՝ Վահան Սաղաթելյան՝ «Երկու դարի արանքում» գրքի համար Վ. Անանյանի անվան մրցանակ (մանկական գրականություն)՝ Գոհար Գալստյան՝ «Գունդուչիկն ու հայելին» գրքի համար Հ. Մասեհյանի անվան […]
75 տարեկանում կյանքից հեռացել է ՀԳՄ անդամ, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Սերժ Առաքելյանը: Հայաստանի գրողների միությունը ցավակցում է նրա հարազատներին, ընթերցողներին, գրչընկերներին: Հոգեհանգիստը՝ հունվարի 17-ին՝ ժամը 17-ից, “Հավերժություն” սգո սրահում (Միքայելյան հիվանդանոցի հարևանությամբ)։ Հուղարկավորությունը՝ հունվարի 18-ին, ժամը 13-ին: Հայաստանի Գրողների Միություն
ՆԻՍՏ Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության և վարչության նիստ։ ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը նախ ներկայացրեց անցնող տարվա ընթացքում կյանքին հրաժեշտ տված գրողների միության անդամների ցանկը, որոնց հիշատակը ներկաները հարգեցին հոտնկայս, մեկ րոպե լռությամբ, ապա անդրադարձավ ներկա քաղաքական բարդ իրավիճակում Հայաստանի ու Արցախի գրողների միությունների ղեկավարության մշտական կապին ու համագործակցությանը: Նա հանգամանորեն ներկայացրեց 2022 թ.-ի […]
ԳԹ – Պարոն Միլիտոնյան, ինչպե՞ս կամփոփեք տարին: Էդվարդ Միլիտոնյան – Երբ ասում ենք ամփոփել, շատ դժվար կացության առջև եմ կանգնում, որովհետև 2022 թվին իրագործվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք վերաբերում են ներհայաստանյան, Սփյուռքի, Արցախի, ինչպես նաև միջազգային գրական առնչություններին, հրատարակչական ասպարեզի գործունեությանը:Տարին տարբեր ուղղություններ էր իր մեջ ներառում՝ և՛ ստեղծագործական, և՛ սոցիալական, և՛ տնտեսական: Տարվա մեջ […]
ԱՇԽԱՐՀԸ ԽՆԴԱ՞, ԹԵ՞ ԼԱ, ԹԵ՞… 2023 թվականի հունվարի 23-ին կլրանա Լեռնային Ղարաբաղի ավագագույն բանաստեղծ, բանասիրության դոկտոր-պրոֆեսոր Սոկրատ Խանյանի 93-րդ տարեդարձը։ Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ես խոսում էի նրա հետ և նրա ձայնի հետ ինձ էր հասնում անկոտրելի ոգու, պայծառ հոգու ելևէջները։ Թեպետ նա հույս չուներ, որ Բաքուն պիտի լսի ՄԱԿ-ի, ԵՄ-ի և այլ հարգարժան միջազգային կազմակերպությունների […]
90 տարեկանում կյանքից հեռացել է ՀԳՄ անդամ, արձակագիր, հրապարակագիր, լրագրող Ռաֆիկ (Ռափայել) Համբարյանը: Հոգեհանգիստը դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18-ից «Եդեմ» սգո սրահում (Սովետաշենի ճանապարին): Հուղարկավորությունը 25-ին՝ ժամը 13-ին նույն տեղից: Հայաստանի գրողների միություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ Արդեն չորրորդ օրն է, ինչ ադրբեջանցի չակերտավոր բնապահպանները փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բնապահպանական հորինովի խնդիրներով, որոնք հետո վերաճեցին քաղաքական պահանջների։ Զարմանալի է, ո՞ւր էին այդ բնապահպանները, երբ Ադրբեջանը ֆոսֆորի ռումբեր էր նետում Լեռնային Ղարաբաղի անտառների, բեկորային ռումբեր էին նետում քաղաքացիական շենքերի, մանկապարտեզների, դպրոցների, հիվանդանոցների վրա։ Երևի այդ ժամանակ սելֆի էին անում […]
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ ԽԵՂՃ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ԱՂԱՎՆԻՆԵՐԸ Ահա հանկարծակի ճանապարհին հայտնվեցին Խեղճ բնապահպաններ, Նրանք եկել են Լեռնային Ղարաբաղի անտառները նետված ֆոսֆորառումբերից Գոյացած մոխիրը քսեն իրենց Բարեշնորհ դեմքերին ի նշան բողոքի, Ընդդեմ ոչ բնասեր Ալիևի։ Բնապահպան կնոջ ձեռքերում աղունիկ է թրթռում։ Նրանք՝ Բաքվի բանտերից փախած բնապահպաններ, Փակել են ճանապարհը՝ Հանկարծ թե արցախցիք դուրս չգան տներից Եվ ընկնեն Պատերազմում […]
ՀԳՄ ԱՍՄՈՒՆՔԻ ԹԱՏՐՈՆԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնի դահլիճում ՀԳՄ ասմունքի թատրոնը հրավիրել էր ներկայացնելու բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Էդոյանի պոեզիայից նմուշներ՝ թատերականացված։ Ելույթ ունեցան թատրոնի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը, դերասաններ Ռուզաննա Հախնազարյանը և Դավիթ Գասպարյանը։ Բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը։ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց […]