ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ (2020 Թ.)

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ (2020 Թ.)

Հայաստանի գրողների միությունը հայտարարում է գրական ամենամյա մրցանակաբաշխություն՝ հետևյալ անվանակարգերով՝

Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ (արձակ)

Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ (պոեզիա)

Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ (հրապարակագրություն)

Լևոն Շանթի անվան մրցանակ (դրամատուրգիա)

Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ (գրականագիտություն, գրաքննադատություն)

Վախթանգ Անանյանի անվան մրցանակ (մանկական գրականություն)

Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակ (թարգմանական գրականություն)

Գրքերը (2020 թ. հրատարակված) ներկայացնել Հայաստանի գրողների միություն մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը։ Արդյունքները կամփոփվեն 2021 թ. փետրվարին։

Գրքերը հանձնել Հայաստանի գրողների միություն  (Բաղրամյան 3)՝ ՀԳՄ գործերի կառավարիչ Հեղինե Նազարյանին։ Հեռախոս՝ 56-45-70։