Նորություններ

Վախճանվեց գրող ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆԸ

Վախճանվեց գրող ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆԸ Մի մարդ էլ գնաց… գրող մարդ, արարող, իր խոնարհ տեսակի մեջ ըմբոստ, ընդվզող… ընկեր, բարեկամ, հարազատ, մտերիմ մարդ… 1947-ին է ծնվել, Երևանում: Երևանում դպրոց է հաճախել, Երևանում էլ ավարտել բարձրագույնը: 1979-1981թթ. աշխատել է ՀԳՄ գեղարվեստական գրականության պրոպագանդայի բյուրոյում, որպես տնօրենի տեղակալ:  1982-1995թթ.՝ «Գրական թերթ»-ի պոեզիայի բաժնի վարիչ: 1995-2003 թթ. ծառայել է […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14-00-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա արձակագիր, թարգմանիչ Ստեփան Ալաջաջյանի «Լուսե խորաններ և ատրուշաններ» ժողովածուի (հուշագրություն) շնորհանդեսը: «Ստեփան Ալաջաջյան հիմնադրամ» Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14-00-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա արձակագիր, թարգմանիչ Վահագն Գրիգորյանի հիշատակին նվիրված գրական հանդիսություն: Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին

ԱՆՎԵՐՋ ԼՐԱՑՎՈՂ ԿԵՆՍԱ-ԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆՎԵՐՋ ԼՐԱՑՎՈՂ ԿԵՆՍԱ-ԳՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի, ընկեր, Դավիթ, երևանցի տղա, համալսարա­նական, մշակույթի անպարագիծ դաշտը հերկող՝ մե՛րթ կինոյի մասին հրակայուն սերմեր ցանող, մե՛րթ թատրոնի վերաբերյալ ոսկեփայլ կորիզ­ներ նետելով, մե՛րթ գրականության աշխարհին բազմագույն ու բազմանուն հունդեր դնելով արևոտ գուղձերի մեջ ու ձեռնափով խնամքոտ ծածկելով, մինչև ծլեն ու բերք տան նոր ֆիլմեր, ներկայացումներ ու գրքեր։ Համալսարանի գրական ստուդիայում դու չէիր […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14-00-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա “Քաղաքական վերնախավ” իրանական ժամանակակից պատմվածքների և Սադեղ Հեդայաթի “Հաջի աղա” վիպակի շնորհանդեսը: Թարգմանիչ` արձակագիր Խորեն Արամունի  (ԱՄՆ): Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին

ԲԱԶՄԱՇՆՈՐՀ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԲԱԶՄԱՇՆՈՐՀ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ Պայքարեց: Դիմադրեց: Գրում էր հերթական գիրքը: Չհասցրեց: Գիրքը չամբողջացավ, խոսքը մնաց կիսատ: ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ 75 տարեկան էր: Արած-թողածը՝ բազմաշերտ, ամեն արահետը՝ փոձություն: Արձակագիր էր, դրամատուրգ, կինոգետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԳՄ անդամ 1984 թվականից: Մամուլում սկսել է տպագրվել 1969-ից: Առաջին գիրքը լույս է տեսել 1976-ին: 1994-1996 և 2001-2008 թթ. ընտրվել է […]

Կարդալ ավելին

Դավիթ Մուրադյան

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 75 տարեկանում կյանքից հեռացել է ճանաչված կինոգետ, արձակագիր, հրապարակագիր, մշակութային գործիչ Դավիթ Մուրադյանը: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Դավիթ Մուրադյանի ընտանիքին, ընթերցողներին, հարազատներին… Ի գիտություն Դավիթ Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18.00-20.00-ը Լյու-Ար սգո սրահում (հասցե՝ Երևան, Սիլիկյան հին խճուղի, 18 (Աջափնյակ)): Հուղակավորությունը նույն վայրից հոկտեմբերի 24-ին՝ ժամը […]

Կարդալ ավելին

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԻՎԸ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԻՎԸ Շուրջ 2 տարի 7 ամիս շարունակվում է ՀՀ վարչական դատարանիում ՀՀ Գրողների միության անշարժ գույքերի ( շենքերի) վերաբերյալ դատը։ Այդ ընթացքում կայացել են մի շարք դատեր, որտեղ ՀՀ դատախազությունը հայց է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեին՝ վերոնշյալ գույքերին սեփականության իրավունք տալու վերաբերյալ, ինչը, փաստորեն, կայացվել էր 27 տարի առաջ։ Վարչական դատարանում ՀԳՄ-ն […]

Կարդալ ավելին

ԼԱՎ ԼՈՒՐ

Գրողների միության տունը ազգային հիշողության հանգրվան է։ Նրա պատերի ներսում ապրում են Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի, Տերյանի, Սևակի, Շիրազի, Սարոյանի ու Խանզադյանի խոսքերը, որոնց ուժով սերունդներ են դաստիարակվել ու հայ մնացել։ Հայ գրողը դժվարագույն ժամանակներում էլ վառ է պահել ժողովրդի հոգու լույսը։ Մեր փաստաբանական խմբի համար պատիվ էր տարիներ շարունակ դատարանում ներկայացնել ու պաշտպանել գրողների շահերը։ […]

Կարդալ ավելին

Հայտարարություն

Հայտարարություն          Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14.00-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա բանաստեղծ Կարո Հակոբյանի (Շվեդիա) «Բեմերի փիլիսոփայությունը» բանաստեղծությունների ժողովածուի և արդի շվեդական պոեզիայից արված թարգմանությունների շնորհանդեսը: Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին