Վախճանվեց ՍԵՐԳԵՅ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Վախճանվեց
ՍԵՐԳԵՅ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Արձակագիր էր, բանաստեղծ, թարգմանիչ, մտավորական մարդ:
1943 թվականին է ծնվել: 1965-ին ավարտել ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի Ռոմանա-գերմանական լեզուների բաժինը:
Աշխատանքային գործունեությունը՝ ՀԽՍՀ ԳԱ Արտասահմանյան բաժնի տեսուչ, Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ՀԽՍՀ Պատմության և կուլտուրայի հուշարձանների վարչության գլխավոր խմբագիր, ՀՀ ԱԳՆ խմբագրական և թարգմանչական սեկտորի ղեկավար, ՀՍՊԾ մամլո կենտրոնի ղեկավար, խմբագիր ու գլխավոր խմբագրի տեղակալ տարբեր թերթերում:
2010-ին տպագրել է իր «333 ասույթ», 2015-ին՝ «Բանք, ասք, խոսք, խոկմունք» ժողովածուները:
Թարգմանել է Ալ. Կամյուի «Անմռունչները», Ա. Ռոբ-Գրիյեի «Բեմը», Թրևոր Բեքստերի «Կեղծումը», Մ. Բրյուտորի «Փսիքեայի վարանումները», Ա. Մորուայի «Նեյի տոնավաճառը», Ռ. Քիփլինգի «Եթե» բանաստեղծությունների ժողովածուն, Մ. Պրուստի «Դեպ կողմն Ավանի» վեպը և արտասահմանյան տարբեր գրողների գործեր:
Ցավակցում ենք մեր գրչընկեր Սերգեյ Մկրտչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին, բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու ճանապարհ են անցել նրա հետ:



