Անդամներ

ՎԱԼԵՐԻ ՊԱՐԱՆՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1949 թ. փետրվարի 4-ին, Ալավերդի քաղաքում: Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Աշխատել է իբրև գիտաշխատող, դասախոս, ուսուցիչ, պետական պաշտոնյա, ձեռներեց: Գրել սկսել է 1976 թվականից։ ԵՐԿԵՐ 1. Գիրք ճանապարհից, Եր., 2011։ 2. Աթոռիկ, Եր., 2010։ 3. Ծիրան արջաբնից, Եր., 2002։ 4. Ձմռանը թամբին, արեգակը երգեհոն, Եր., 2007։ 5. […]

Կարդալ ավելին

ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1972թ. Ծնվել է 1942թ. մարտի 27-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Մեղրաձոր (այժմ` ՀՀ Կոտայքի մարզ) գյուղի միջնակարգ դպրոցում, աշխատել է նաև «Հայաստան» հրատարակչությունում (1966-67), եղել է «Պիոներ» (այժմ` «Աղբյուր») ամսագրի պատասխանատու քարտուղար (1967-74 և 1978-81), ՀԳՄ վարչության քարտուղար (1986-94): Նրա վեպերի […]

Կարդալ ավելին

ՎԱՀԱԳՆ ՄՈՒՂՆԵՑՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, ՀԳՄ անդամ 1988թ. Ծնվել է 1947 թվականին, Կիրովականում (այժմ՝ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր): Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչության ժամանակակից գեղարվեստական գրականության խմբագրությունում որպես ավագ խմբագիր, ապա` Հայաստանի գրողների միության «Նորք» ամսագրում` որպես Ժամանակակից գեղարվեստական գրականության բաժնի վարիչ: Եղել է ՀԳՄ քարտուղար (1993 թ.), «Ոսկան Երևանցի» հրատարակչության […]

Կարդալ ավելին

ՎԱՀԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Բանաստեղծ, երգահան, ՀԳՄ անդամ 2003թ. Ծնվել է 1956թ. սեպտեմբերի 27-ին, Երևանում։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը։ Ուսումնասիրել է տաղաչափություն, երաժշտական հարմոնիա, կոմպոզիցիա։ Աշխատել է մի շարք թատրոններում (Հ. Մալյանի անվան, «Առլեկին» (Մոսկվա), Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն), ազգային հեռուստատեսությունում որպես ռեժիսոր։ Հեղինակ է բազմաթիվ երգերի, գործիքային ստեղծագործությունների, թատերական երաժշտության, հեռուստաֆիլմերի, ներկայացումների, ռադիոբեմադրությունների։ Երգերի […]

Կարդալ ավելին

ՎԱՀԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 1988թ Ծնվել է 1952թ. մարտի 25-ին, Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում (Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ Գիտական գործունեությանը զուգահեռ՝ զբաղվել է գրականությամբ։ Նրա պատմվածքները պարբերաբար տպագրվում են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում։ Աշխատել է «Գրական թերթ»-ում, ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչությունում։ Նրա սցենարներով նկարահանվել են վավերագրական ֆիլմեր։ «Ջավախք» հայրենակցական միության […]

Կարդալ ավելին

ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ

Բանաստեղծ, հրապարակախոս, լրագրող, ՀԳՄ անդամ 1988թ. Ծնվել է 1942թ. դեկտեմբերի 9-ին, Ղուկասյանի շրջանի Թավշուտ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ)։ Աշխատել է Աշոցքի շրջանային «Գարուն» թերթում։ Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են հանրապետության գրական մամուլում։ Թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն։ ՀՀ ժուռնալիստների միության անդամ է։ Հեղինակ է 7 գրքի։ ԵՐԿԵՐ 1. Իմ դրախտը հորինած, Եր., 2013 2. […]

Կարդալ ավելին

ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1989թ. Ծնվել է 1950թ. հուլիսի 20-ին, Երևանում։ Ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների գլխավոր վարչությունում՝ կազմակերպելով հնագիտական-հետախուզական անձնագրավորող արշավախմբեր Հայաստանի, Արցախի, Ջավախքի տարածքներում։ 1988թ. ղարաբաղյան շարժման սկզբին մեկնել է Արցախ մեծ հիդրոերկրաբանական և անտառագիտական արշավախմբի կազմում որպես հնագետ։ Այժմ ՀՀ ԳԱԱ […]

Կարդալ ավելին

ՎԱՀԵ ԱՐՍԵՆ (ՎԱՀԵ ԱՐՍԵՆՅԱՆ)

Բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ ՀԳՄ անդամ 2004թ. Ծնվել է 1978 թ. նոյեմբերի 3-ին, Երևանում: Ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բաժինը և ասպիրանտուրան, աշխատում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնում: Նրա բանաստեղծություններն ու թարգմանությունները (անգլերենից և ռուսերենից), ինչպես նաև գրականագիտական հոդվածները, պարբերաբար տպագրվել են հանրապետական ու արտասահմանյան թերթերում, ամսագրերում […]

Կարդալ ավելին

ՎԱՆ ԱՐՅԱՆ (ՎԻԼՅԱՄ ՊՈՂՈՍՅԱՆ)

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1991թ. Ծնվել է 1949թ. հունիսի 29-ին, Գուգարքի շրջանի Ձորագյուղ գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Որպես գրական աշխատող և ֆոտոլրագրող աշխատել է տարբեր պարբերականներում։ Նրա մանկական պիեսները բեմադրվել են հանրապետական թատրոններում։ Վ. Արյանը թարգմանել և տպագրության է պատրաստել մինչկոլոմբոսյան շրջանի լատինաամերիկյան ժողովուրդների պոեզիայի […]

Կարդալ ավելին

ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ

  Արձակագիր, հրապարակագիր, գեղանկարիչ, ՀԳՄ անդամ 1988թ. Ծնվել է 1935թ. հունվարի 16-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: Որպես լրագրող աշխատել է «Երևան» թերթի խմբագրությունում (1957-1962թթ.), Արմենպրեսում (1962-2010թթ.): Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Ժուռնալիստների և նկարիչների միությունների անդամ է։ Ավելի քան 36 գրքի հեղինակ է։ […]

Կարդալ ավելին